Էրդողանն այսօր ուղևորվեց Արցախ, գնաց զբոսնելու դավաճան Նիկոլի ձեռքով հանձնված հայկական Շուշիում (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը հյուրը միջազգային իրավունքի մասնագետ, դիվանագետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ասպրամ Կրպեյանն է:

Բազմիցս ենք ասել՝ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները բացառիկ են, քանի որ ճակատագրական են մեր երկրի ու ժողովրդի համար. դրված է Հայաստանի գոյության հարցը.

Բացառիկ է նաև այս քարոզարշավը: Ամեն օր Փաշինյանից լսում ենք գռեհիկ, անվայելուչ հայտարարություններ, ատելության քարոզ, հայհոյախոսություն: Փողոցից եկածը այդպես էլ մնաց փողոցում, ու հիմա էլ քարոզարշավին է տվել փողոցային բնույթ. հետևեք ու ինքներդ կհամոզվեք, որ հենց նա՛ է այսօր բևեռացնում մեր հասարակությունը, շիկացնում, լարում մթնոլորտը, տարածում ատելության խոսք:

Մե՛կ մուրճ է թափահարում, ասելով՝ «ում պետք է՝ սրանով կհանենք, ում պետք է սրանով կմեխենք», մեկ սպառնում ընտրություններից հետո գնալ ընդդիմադիրների հետևից՝ ասֆալտներին պառկեցնել, պատերին ծեփել: Խոսում է «քաղաքացիական վրեժի», «վենդետաների» մասին:

Անգամ Փաշինյանի ներկա ու նախկին թիմակիցները՝ մեկը ծածուկ, մյուսը՝ հրապարակավ, կասկած են հայտնում նրա հոգեկան շեղվածության մասին, նկատելով, որ նա վտանգավոր է Հայաստանի համար, որ կորցնում ենք մեր տարածքային ամբողջականությունը, մեր պետականությունը:

Ու այս տարօրինակ վարքագծով մարդն արդեն 3 տարի է՝ ղեկավարում է մեր Հայաստանը, մեր երկիրը ներկայացնում աշխարհում. դրա համար պարտված պետություն ենք դարձել՝ կոտրված մեջքով ու անարժանապատիվ:

Հունիսի 20-ը մեր մեջքը շտկելու, մեր կորցրած արժանապատվությունը վերագտնելու վերջին հույսն է ու վերջին հնարավորությունը:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում: