Ադրբեջանական դրոշով գարեջրի մասին ՍԱՏՄ հայտարարությունը

«Հեյնիկեն» գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի Եվրո 2020 առաջնության խաղերը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՍԱՏՄ-ն՝ անդրադառնալով երեկ հնչեցրած այն ահազանգին, որ հայաստանյան ռեստորաններում վաճառվում է ադրբեջանական դրոշով գարեջուր։

««Հեյնիկեն» ընկերությունը հանդիսանում է ֆուտբոլի Եվրո2020 առաջնության պաշտոնական գործընկերը, ինչի կապակցությամբ այդ ապրանքանիշի գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են Եվրո2020-ի խաղերը:
ՍԱՏՄ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստան է ներկրվել Մաքսային Միության կանոնակարգերով և մեր երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։