Իշխանությունները և սատանայական խորհրդանշանները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է մշակութաբան Անահիտ Ստեփանյանը։

Հաղորդման հյուրի դիտարկմամբ՝ կեղծ հեղափոխություն իրականացրած ուժը սատանայական խորհրդանշաններով եկավ իշխանության և իրենց իշխանավարության տարիներին այդ լեզվով խոսեց հանրության հետ՝ խորհրդանշաններով ներկայացնելով այն ազգակործան ծրագրերը, որոնք իրականացվեցին։

Անահիտ Ստեփանյանը խոսեց այդ նշանների մասին՝ հրապարակում ձեռքերը վեր բարձրացնելուց մինչև մեր հերոսների շիրմաքարերը պղծելը, պատերազմի ընթացքում Աննա Հակոբյանի կողմից արված հայտարարությունները զենքերը զարդեր սարքելու, Շուշիում մուղամ լսելու վերաբերյալ։

Ի՞նչ նպատակով են կիրառվում այդ խորհրդանշանները և ինչի՞ մասին են վկայում։ Հիշենք, որ անգամ արցախյան պատերազմը սկսելուց առաջ արտասահմանյան տեսահոլովակների միջոցով մեզ ներկայացրեցին պատերազմի հնարավոր զարգացումները, մեր կորուստները։ Ովքե՞ր են կանգնած այդ ուժերի հետևում և ո՞ւմ են ենթարկվում Աննան ու Նիկոլը։

Այսօր ևս իրենց պաստառներում, նշանաբաններում ու տարբերանշաններում իշխանությունը զավթած թիմը կիրառում է այդ խորհրդանշանները։ Մշակութաբանը նեկայացրեց, թե ինչ ուղերձներ են անում դրանցով ՔՊ-ականները։

Մանրամասները՝ տեսանյութում