Հունիսի 20-ին քաղաքացին կապիտուլյանտին դատելու է իր իսկ մուրճով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀԿ ԵԿ անդամ Հայկ Դերզյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք քարոզարշավի ընթացքի, օգտագործվող հռետորաբանության, հայհոյանքների ու բռնության կոչերի մասին։ Որքանո՞վ է ընդդիմությունն արդյունվետ քարոզարշավ իրականացնում՝ հանրությանը սթափեցնելու համար։ Հայկ Դերզյանը արդյունավետ գնահատեց ընդդիմության քայլերը՝ ասելով, որ արդեն հանրության զգալի մասն սթափվել է և այլևս չի սատարում երկիրը պարտության տարած իշխանություններին։

Խոսեցինք Արցախի հարցի բանակցային գործընթացը վերականգնելու հնարավորության, Հայաստանի սահմանների ամբողջականության և անձեռնմխելիության մասին։

Հայկ Դերզյանը հիշեցրեց, որ վերջերս 15 գերիներին վերադարձնելու և հանրությանը հաճոյանալու դիմաց Փաշինյանը Հայաստանի համար վտանգավոր գործընթացներ մեկնարկեց, որոնցից մեկն էլ Հայաստանի քաղաքական կուրսը փոխելու հստակ քայլերն են․ եթե մինչև վերջերս գերիների հարցով զբաղվում էր Ռուսաստանը, հիմա Նիկոլը այդ գործընթացում ներգրավել ԱՄՆ-ին՝ փորձելով ցույց տալ, թե իբրև ԱՄՆ-ն է այն կարող ուժը, որը կարող է հնարավորինս արդյունավետորեն կազմակերպել Հայաստանի անվտանգության հարցը։

Ո՞րն է «Պատիվ ունեմ» դաշինքի ազգային անվտանգության հայեցակարգը։

Հաղորդումն ավարտեցինք ընտրությունների արդյունքների մասին կանխատեսումներով։

Մանրամասները՝ տեսանյութում