Փաշինյանի այցը խոչընդոտողներին, նրան վանկարկումներով ու «ողջույններով» «դիմավորողներին» սպառնում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրեթե ամեն քաղաքում և գյուղում գտնվում են մարդիկ, որոնք Փաշինյանին «դիմավորում» են վանկարկումներով՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, թո՛ւրք», ոմանք էլ՝ «սյունյաց ողջույնով»։ Այս ամենի դեմն առնելու համար Փաշինյանը դիմել է ուժային մեթոդներին՝ նրան ուղեկցողները հենց տեղում ծեծի են ենթարկում նման վանկարկումների հեղինակներին կամ հրավիրում են ոստիկանություն, իսկ ավելի վաղ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարեցին՝ քարոզարշավին խոչընդոտողների համար քրեական պատիժ սահմանելով, բայց դա չի զսպում մարդկանց։

Մեզ պատմեցին, որ ամեն քաղաք այցից առաջ ոստիկանության վեցերորդ վարչության և ԱԱԾ աշխատակիցներն այցելում են հավանական «ողջունողներին» և սպառնում, որ եթե Փաշինյանի այցը «հարամեն»՝ հայհոյեն, որևէ բան վանկարկեն, կտանեն բաժին։ Օրինակ՝ նախօրեին Չարենցավան կատարած այցից առաջ ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցները մոտեցել են հականիկոլական անձանց և հասկացրել, որ իրենք էլ դեմ չեն Փաշինյանին «ողջունելուն», բայց իրենց հրահանգված է բերման ենթարկել նրանց, դրա համար նախապես «լավով զգուշացնում» են»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։