Երևի ուզում է՝ մի անգամ մուրճը ձեռքից վերցնեն, գլխին տան․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

«Այդ մարդը, ներողություն՝ չմարդը, բացահայտ ասում է՝ եթե ինքը 60 % չտանի, ապա խնդիրներ են առաջանալու»,-Լոռիում քաղաքացիների հետ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների հանդիպմանը հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով, հիմա ինքը ինչ ուզում՝ անում է։

«Տեսնում եք, չէ՞, ձեռքին ինչ կա։ Երևի ուզում է ինչ-որ անգամ ձեռքից վերցնեն, գլխին տան, որ հասկանա, ինչ կա։ Էդ ո՞ւմ համար է նախատեսվում»,-ասաց Սերժ Սարգսյանն ու նրա խոսքին հետևեցին ծափահարություններ։

Հիշեցնենք, վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը ներկայանում է մուրճով, ուրագով, հայտարարելով, որ ում պետք է դրանով «կմխեն», ում պետք է կհանեն։

ՀՀ երրորդ նախագահն իր խոսքում ընդգծեց, որ ամեն ինչ տեսել ենք՝ պարտություն, հազարավոր երիտասարդների մահ։

«Տակը մնացել է մի հատ քաղաքացիական պատերազմ։ Դա էլ ցույց տա, որ մեր ազգային արժանապատվությունը գա, հասնի զրոյի։ Բայց մենք պատրաստ պետք է լինենք դրան դիմակայելու։ Ես հանդիպումներից մեկի ժամանակ ասել եմ, որ մենք իր պողպատյա հեղափոխությանը պետք է դեմ տանք ավելի կարծր նյութից պատրաստված վահան, ձեռքներից մեկում էլ դագանակ ունենանք, որպեսզի ով մուրճով գա, դագանակով գլխին տանք։ Ուրիշ ձև չկա, ի՞նչ անենք»,-ասաց Սերժ Սարգսյանը։