Սրանք բոլորը Նիկոլի գրքից են` «Չնայած ես գժվում եմ կույս տղաների համար», «Այո, չէի՞ք հաճի արդյոք մինետ անել…», «Պաուլայի դոնդողանման հետույքը». 18+

Սա էլ մենք չէ, Նիկոլն է գրել` «-Գյոթ ըլնեմ, ապե»

 

Այո՛, սրանք բոլորը Նիկոլ Փաշինյանի գրքից են, նրա՛, ում հասարակության` իր իսկ կողմից զոմբիացված հատվածից ոմանք նույնիսկ, մեղա տեր Աստված, Քրիստոս են համարում կամ համեմատում Քրիստոսի հետ: Նրանք, անշուշտ, պատրաստ են իրենց կուռքին` Նիկոլին, մեր գրականության նոր հանճարը համարել: Դե, եթե Քրիստոս կամ փրկիչ համարում են, հանճար համարելը մեկից մեկ է, դրա համար վայրկյան անգամ չեն մտածի, դյուրությամբ կանեն, կհայտարարեն հանճար ու կդնեն մեր գրականության մեծերի` Թումանյանի ու մյուսների շարքում: Նմաններին ասել, թե ամոթ է, սթափվե՛ք, բացե՛ք ձեր աչքերը, նշանակում է ոչինչ չասել…

Ի դեպ, երբ այս գրքի կապակցությամբ LIVEnews.am -ը թողարկեց հոգեբան, «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Միհրդատ Մադաթյանի հետ տողերիս հեղինակի զրույցը , ընկերուհիներիցս մեկը մի այսպիսի պատմություն պատմեց.

«Հարևանուհուս, որը թունդ նիկոլական է, հրավիրեցի տուն, համակարգչի մոտ, միացրեցի հաղորդումը, նայեց, լսեց Նիկոլի գրքից կատարվող մեջբերումները, վերջում բա թե` չեմ հավատում, Փաշինյանը նման բաներ չէր կարող գրած լինել, եթերում ցուցադրվածն իր գիրքը չէ, գրքի շապիկը սարքել են` Փաշինյանի նկարով, անունով:

Ասացի` լավ, այդ դեպքում եկ միասին Գուգլում որոնում տանք, տեսնենք Նիկոլն այդպիսի շապիկով, վերնագրով գիրք ունի՞ թե չունի: Մի քանի րոպեից գտանք, ասացի` ահա, անձամբ տեսավ ու լուռ, չռված աչքերով երեսիս նայեց…»:

Հիմա արդեն հասկանալի՞ է մեր հասարակության մեջ հազարավորների զոմբիացվածության ու մառազմի աստիճանը, որոնք իրենց կուռքին կարող են այնքան պաշտել, որոնք մեզ նույնիսկ կարող են վերագրել մեկ ուրիշի գրքի վրա Նիկոլի նկարով և անունով շապիկ սարքել… Ահա թե ինչպես են փախչում իրականության հետ առերեսվելուց, որքան են սրբացրել անարժան մեկին, որ հիմա բացարձակապես անհավանական են համարում նրա գրքում մեջբերված տողերի, մտքերի առկայությունը: Իզուր, փաստերը զորավոր բան են ու հնարավոր չէ դրանց հետ հաշվի չնստել:

Նկատի ունենալով, որ ոմանք նույնիսկ այս հրապարակումը կարդալուց, գրքի համապատասխան էջերի լուսանկարները դիտելուց հետո էլ կարող են իրենց աչքերով տեսածին չհավատալ ու կարծել, թե դրանք մեկ ուրիշի գրքից են, կամ մենք համակարգչով սարքել, կեղծել և իրենց սրբին ենք վերագրում, նմաններին առաջարկում ենք գրախանութներից, գրադարաններից ձեռք բերել Նիկոլի այդ գիրքը, բացել համապատասխան էջերն ու կարդալ: Ու եթե որևէ մեկը գրքի նշված էջերի և սույն հոդվածին կից ներկայացվող դրանց լուսանկարների համեմատությունից դրանց որևէ բովանդակային տարբերություն կհայտնաբերի, պատրաստ ենք ոչ միայն մեր հաղորդմամբ ներողություն խնդրել գրքի հեղինակից, այլև 1000 դոլարին համարժեք գումարով պարգևատրել այդ տարբերությունը հայտնաբերողին, իրեն էլ հայտնաբերել մեր հաղորդման հյուր ու 1 ժամ գովաբանել իբրև կեղծ փրկչի իրական փրկչի…

Մեջբերում հողատու, կապիտուլյանտ, ՀՀ գերագույն գլխավոր դավաճան, ստախոս, կեղծարար, հայ ազգի ու մեր հայրենիքի գլխին պատուհաս դարձած Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» (Երևան, «Անտարես», 2018) գրքի 233-րդ էջից.

«Չնայած` ես գժվում եմ կույս տղաների համար: Նախ` երբ դառնում եմ նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ամբողջ կյանքում քեզ չեն մոռանա: Եվ հետո, որ նրանք դողում են վախկոտ նապաստակի նման և որպես կանոն` պրծնում առաջին իսկ ներթափանցումից»:

Մեջբերում նույն գրքի 132–րդ էջից.

«– Այո, չէի՞ք հաճի արդյոք մինետ անել…

Can i help you?» (թարգմանաբար` ես կարո՞ղ եմ ձեզ օգնել):

Մեջբերում նույն գրքի 252–րդ էջից.

«Երանի ինձ հրավիրեն որևէ այսպիսի ինստալացիայի, և ես կցուցադրեմ Սեսիլի երկնագույն ազդրերը, ինչու չէ, նաև Պաուլայի դոնդողանման հետույքը և Իզաբելի կրծքերը»:

Մեջբերում նույն գրքի 129–րդ էջից.

«Գորիլլային արդարացրել են էդ պիդըռները, ես դրանց մերը… »:

Մեջբերում նույն գրքի 209–րդ էջից.

«-Հե՜յ, գրինգոնե՛ր, քամակս պաչեք»:

Մեջբերում նույն գրքի 239–րդ էջից.

«-Գյոթ ըլնեմ, ապե»:

Մեջբերում նույն գրքի 244–րդ էջից.

«-Ապե , էս երկիր չի, ստեղ սաղ իրար շինըմ են, ոչ ներում կա, ոչ բեկում»:

Մեջբերում նույն գրքի 260–րդ էջից.

«Վըրեն, թե չեն բազմանում էդ անասուն ռոբոտները»:

Մեջբերում նույն գրքի 294–րդ էջից.

«Եկվորին շինել ե՞՜ս»:

Սրանք դեռ սոսկ մի մասն են Նիկոլի վերոնշյալ գրքում առկա հայհոյանքների, գռեհիկաբանությունների, անամոթության, լկտիության գլուխգործոցների:

Մեկ անգամ ևս ընտրողներին կոչ ենք անում` լավ մտածեք, ինքներդ ձեզ հարց տվեք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն արժանի՞ են այսպիսի ղեկավար ունենալու, և անկեղծորեն պատասխանեք այդ հարցին:

Նախաջրհեղեղյան, և՛ հետջրհեղեղյան քաղաքակրթության բնօրրան, բազմահազարամյա պատմություն և ավանդույթներ ունեցող, աշխարհում քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած Հայաստանն արժանի է, արդյոք, այսպիսի ղեկավար ունենալու: Անկեղծորեն պատասխանեք այդ հարցին, որովհետև հետո ձեր խիղճը լինելու է ձեր ամենամեծ դատավորը: ‰

 

Արթուր Հովհաննիսյան