Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դարձել է քաղաքական իշխանության գործիք. Արփինե Հովհաննիսյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայումս դարձել է քաղաքական իշխանության գործիք։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արփինե Հովհաննիսյանը։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման այն կարգը, որը գոյություն ուներ, փաստորեն քաղաքական նպատակներով վիժեցվեց և տեղի ունեցան բացառապես քաղաքական նշանակումներ։

Հանձնաժողովը պետք է լիներ ապաքաղաքական մարմին, արդյունքում կարգը չեղարկվեց այս կազմի համար և փաստացի մենք ունենք մարմին, որն ամբողջությամբ քաղաքական նշանակումներով է։ Դրա վառ օրինակն այն է, որ քարոզարշավի թեժ պահին իշխանությունը փորձեց դեռևս 1.5 տարի առաջ հանձնաժողովի թափուր մնացած անդամի տեղը համալրել իրեն լոյալ իշխանական պատգամավորներից մեկի կնոջով»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը։