Ի՞նչ են խոսելու Բայդենն ու Պուտինը Անդրկովկասի մասին

Մինչ մենք շարունակում ենք ապրել քուրդ-հրեա Ի․ Ալիևի կլանի իջևանյան ստրուկի շուրջ խմբավորված ժեխի և Թուրքիայի գործակալների իշխանության ներքո, աշխարհը մեզ անտեսում և պատրաստվում է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների առաջին հանդիպմանը: «Թեմաների ցուցակը» այս երկրներից յուրաքանչյուրը ներկայացրել է, այսպես ասած՝ ամեն մեկը իրենը, և առաջին հայացքից մեր Անդրկովկասը չկա այս երկու ցուցակներում: Սակայն կա Մերձավոր Արևելքը, կա Իրանը: Հետևաբար, Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը ինչ-որ կերպ 30 վայրկյան «կգտնեն» մեր Անդրկովկասի համար, թեկուզ միայն այն պատճառով, որ Միացյալ Նահանգները (ինչպես բոլոր երկրները, որոնք «կանգնած են Վաշինգտոնի ֆարվատերում», իսկ դա նաև Թուրքիան է …) արդեն մի քանի անգամ 2021-ին հասկացրել է, որ չի ցանկանում ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախի առայժմ հայկական հատվածում: Բայդենը այս տեղեկատվությունը «փոխանցել է»,  այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի դեսպանների միջոցով, սակայն մենք շատ լավ գիտենք, որ բրիտանացիները պարզապես ԱՄՆ-ի և սիոնիզմի խամաճիկներն են, որոնք Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում ապավինում են Թուրքիային: Այնպես որ, Հայաստանի քաղաքացիներ, Բայդենը և Պուտինը, անկասկած, միմյանց ինչ-որ բան կասեն մեր Անդրկովկասի մասին․․․  Բացի դրանից, այդ մասին «լղոզված ակնարկ» է պարունակում Մոսկվայի մամուլի հաղորդագրությունը. նշվում է, որ այլ թեմաների հետ մեկտեղ նախագահները կանդրադառնան նաև «տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը»:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի «թեմաների ցուցակները» իմաստային և աշխարհաքաղաքական զգալի տարբերություններ ունեն: Ինչպես հայտնի է, Շվեյցարիայի ԱԳՆ-ը ավելի վաղ հայտարարել էր, որ Ժնևում գտնվող «Վիլա Լա Գրանժ»-ը հունիսի 16-ին հարթակ կդառնա Պուտինի և Բայդենի միջև բանակցությունների համար: Սակայն արդեն հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ ԶԼՄ-ների համար ավանդական ամփոփիչ ասուլիսը բանակցությունների ավարտից հետո չի կայանա: Այսպիսով, բրիտանական «Reuters» գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարությունը, հայտնում է, որ ԱՄՆ նախագահը Պուտինի հետ հանդիպումից հետո առանձին ասուլիս է հրավիրելու: Ըստ նրա խոսքերի՝ «ազատ մամուլի հետ» հաղորդակցության այս ձևաչափը առավել հարմար է: Դրանից հետո Կրեմլը հայտարարել է, որ նախագահ Պուտինը նույնպես առանձին ասուլիս է հրավիրելու Ժնևում: Ըստ ամենայնի, Սպիտակ տունը և Կրեմլը, համենայնդեպս, կասկածներ ունեն, որ ընդհանուր տեսակետները շատ քիչ կլինեն (այդ թվում՝ տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ), կամ՝ ընդհանրապես չեն լինելու: Սակայն Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հունիսի 12-ին հայտնել է, որ նախագահ Պուտինի և Ամերիկայի առաջնորդ Բայդենի համատեղ մամուլի ասուլիսից հրաժարվելը «բացարձակապես չի խոսում» Ժնևում իրենց հանդիպումից ցածր ակնկալիքների մասին: Նա հստակեցրել է, որ առանձին ասուլիսը «ամերիկյան կողմի պրակտիկան է»: Այսպես թե այնպես, այդ մերժումները, միևնույն ժամանակ, ապացույց  չեն, որ որևէ մեկը (ԱՄՆ կամ Ռուսաստան) մտադիր է լրջորեն վերականգնել երկկողմ հարաբերությունները, որոնք, ըստ Մոսկվայի վաղ գնահատականների, այժմ գտնվում են զրոյից ցածր մակարդակում: Իսկ «NBC News» ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՌԴ նախագահն ինքն է ասել. «Մենք ունենք երկկողմ հարաբերություններ, որոնք հասել են վերջին տարիների ամենացածր կետին»: Համարում ենք, որ այս բառերին ավելացնելու բան չկա:

Այնուամենայնիվ, բոլորի համար պարզ է, որ համաշխարհային աշխարհաքաղաքականության հետագա զարգացումը որոշ չափով պայմանավորված է Պուտինի և Բայդենի հանդիպումով: Դա հասկանում են նաև մեր թշնամիների ճամբարներում՝ սիոնիստները, Թուրքիան, «կովկասի-թաթարստանը» և…մեր երկրի ներքին թուրքերը: Մենք արդեն հաղորդել ենք, որ հունիսի 9-ին «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովը խոստովանել է, որ Ռուսաստանը ի վիճակի չէ հետագայում սատարել Թուրքիային և Ալիևների կլանին, մասնավորապես, «միջանցքների» հարցում, առանց հաշվի առնելու Իրանի օրինական շահերը: Հասկանալի է, որ դա խիստ «գրգռել է» ԱՄՆ-ին և սիոնիստներին, որոնք կանգնած էին և կանգնած են Թուրքիայի և «կովկասի-թաթարստանի» թիկունքում: Իրանը և պաշտոնական Թեհրանի կտրուկ դիրքորոշումը՝ ինչպես Անդրկովկասի, այնպես էլ Իրաքի և Սիրիայի հարցում, և առհասարակ, Մերձավոր Արևելքի, Կովկասի և Միջին Ասիայի տարածաշրջաններում, Միացյալ Նահանգների և Իսրայելի համար իրականում «կոկորդում ցցված ոսկոր է»: Ինչպես տեսնում եք, Պուտին-Բայդեն բանակցությունները շատ կարևոր են Հայաստանի և Արցախի ճակատագրի համար: 

Սերգեյ Շաքարյանց