Նիկոլն ինքն է կազմակերպելու իր փախուստը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Այսօր մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին շաբաթը, և այս քարոզարշավը իր բնույթով կարծես իջեցված է շրիշակից ցածր մակարդակի վրա։

Անդրադառնալով երկրիս այսօրվա վիճակին և իշխանության վարած քաղաքականությանը՝ Միհրդատ Մադաթյանը փաստեց․ «Նիկոլ Փաշինյանը 2018-ից Հայաստանի հետ վարվել է նենց, ոնց որ ես կվարվեի, եթե դառնայի Ադրբեջանի նախագահ»։

Ըստ Միհրդատ Մադաթյանի՝ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» մասին խոսելն այսօր ակտուալ չէ․ «Ես համարում եմ նրանց քաղաքական դիակներ, և ակնհայտ է, որ հունիսի 21-ին մենք ունենալու ենք այլ իշխանություն՝ պետականամետ և հայրենասեր»,- ընդգծեց բանախոսը։

Խոսելով հետընտրական գործընթացներից, Մադաթյանը նշեց, որ Փաշինյանը հրահրելու է քաղաքացիական բախումներ, և ինքն է կազմակերպելու իր իսկ փախուստը։

Մանրամասները՝ տեսանյութում