Առողջապահության նախարարությունը հերթական անգամ ստում է
Մոտ 6 ամիս առաջ Առողջապահության նախարարությունը Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծի փաթեթը: Քննարկման արդյունքում, իսկ հետո նաև առաջին ընթերցման լիագումար նիստի ժամանակ ԱՆ ներկայացուցիչների մի շարք պնդումներ արժանահավատ չհնչեցին: Արդյունքում Ազգային ժողովը մերժեց օրինագիծը: Կառավարության ներկայացրած մի շարք տվյալների` իրականության հետ համապատասխանությունը պարզելու համար հարցում ուղարկեցինք ԱՆ, որը ուշացումով տրամադրեց թերի տեղեկատվություն: Կրկնակի հարցման ընթացքում կրկին ուշացումներով հաջողվեց ստանալ տեղեկատվության կեսից պակասն ընդամենը: Մի կողմ թողնելով տեղեկատվության տրամադրման օրենսդրության կարգավորումների կոպիտ ոտնահարումները` նույնիսկ ստացվածը բավարար եղավ վերլուծելով ստանալ մի շարք ուշագրավ եզրահանգումներ:
Սարգիս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից