Փաշինյանից հետո Արցախը վերադարձնելն իրատեսական է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք օրերս Ակնայի ականապատված տարածքների քարտեզի դիմաց 15 հայ ռազմագերիների վերադարձի թեմայով՝ վերլուծելով, թե ինչու հենց հիմա Փաշինյանը գնաց այդ քայլին, և թե ի՞նչ վտանգներով է հղի այդ քայլը հենց Հայաստանի ու Արցախի համար։

Անդրադարձանք նաև Արցախի կարգավիճակի և բանակցային գործընթացը վերսկսելու հարցին, արդյո՞ք հնարավոր է բանակցային ու դիվանագիտական ճանապարհով վերականգնել գոնե թե ԼՂԻՄ ամբողջականությունը՝ Շուշիով, Հադրութով, ինչի մասին Դիլիջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի առանջորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Որտեղի՞ց է սկսվելու բանակցային գործընթացը, արդյո՞ք հնարավոր է փոխված պայմաններում և իրավիճակում վերադառնալ երեք տարի առաջվա գործընթացներին, թե նոր մեկնարկ պիտի տրվի։

Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը, ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները և քաղաքական ուժերի վարկանիշը։ Բագրատ Եսայանի հավաստմամբ՝ մարզերում հանրային արթնացում կա, մարդիկ սկսել են գիտակցել, թե իրականում ով է վտանգավոր Հայաստանի պետականության համար, ով է պատասխանատու պարտության և սահմաններին ստեղծված վիճակի համար։

Մանրամասները՝ տեսանյութում