Բայդենը շփոթել է Լիբիան և Սիրիան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նկատի ուներ Սիրիան, երբ G7-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի հետ համագործակցության հնարավոր ընդլայնման համատեքստում խոսել է Լիբիայի մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, գրում է RBC-ը։

«Այո՛, այդպես է», – ասել է օգնականը լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Բայդենը Սիրիան նկատի ուներ, երբ խոսեց Լիբիայի հարցում Ռուսաստանի երկընտրանքի մասին:

Ավելի վաղ   Բայդենը մամուլի ասուլիսում ասել էր, որ Ռուսաստանը նպատակ ունի լուծել իր համար չափազանց բարդ որոշ խնդիրներ: Դրանց թվում ամերիկացի առաջնորդը անվանել է «Սիրիայի, Լիբիայի վերականգնումը»:

Նախագահի խոսքով, առանց նրա բնակիչների հիմնական կարիքները բավարարելու հնարավոր չի լինի կարգուկանոն հաստատել տարածաշրջանում: Դրա համար, նշել է Բայդենը, անհրաժեշտ է տեղական պարենային և տնտեսական օգնություն ցուցաբերել:

«Այնպես որ, հուսով եմ, որ մենք կկարողանանք համագործակցել և կյանքեր փրկել, օրինակ Լիբիայում: Միգուցե մենք դա կանենք տարբեր պատճառներով, բայց արդյունքի կհասնենք»,- ասել էր Բայդենը: