Երևանի աշխարհաբարում «մունջ» չեն անում, «սսկցնում» են

Էջմիածնի քաղաքապետի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունից էլ կարելի է ինչ-որ բան սովորել։ Փաստորեն, Լոռիում բարբառային «մունջ անել» արտահայտություն կա՝ «լռեցնել» իմաստով։

Գրականում վկայված «լուռումունջ»-ից բարբառային ձևն իհարկե հասկանալի է, բայց ամեն դեպքում, չէի լսել երբեք, որովհետև Երևանի աշխարհաբարում «մունջ» չեն անում, «սսկցնում» են։

#ոսկեղենիկը

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից