Ի տարբերություն այսօրվա իշխանությնանը, մենք մեր ասածներին տեր ենք կանգնում․ Հիմա սրանք օրական կարող են 5 անգամ ստել, ստի վրա բռնվել․ Ռ․ Քոչարյան

Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանում նոր ճանապարհ չի կառուցել, բացի Սելիմի ճանապարհից և Ղափանից Մեղրի շրջանցող ճանապարհից, որի արդյունքում աշխարհից կտրված գյուղերը սկսեցին շնչել․ այս մասին Բերդ համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա ասաց, որ իրենք ի վիճակի են նոր ճանապարհ կառուցել Տավուշում։ «Ի տարբերություն այսօրվա իշխանությնանը, մենք մեր ասածներին տեր ենք կանգնում։ Նույնիսկ եթե կյասնքում մարդու ես հանդիպում, որ մի անգամ բան է խոստացել, չի արել, երկրորդ անգամ կասկածով ես լսում, իսկ երրորդ անգամ չես էլ ուզում բարևել։ Հիմա սրանք օրական կարող են 5 անգամ ստել, ստի վրա բռնվել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։