«Պատիվ ունեմ» դաշինքը գիտի, թե ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից և երկրին արժանապատիվ խաղաղություն բերել

Գեղարքունիքում պահեստազորի սպաներ էին մասնակցում հանդիպմանը, ովքեր մտահոգություն և զայրույթ էին արտահայտում տարբեր քաղաքական գործիչների՝ բանակի հասցեին հնչող հայտարարությունների, մեղադրանքների վերաբերյալ։

Սերժ Սարգսյանը նշեց, որ կապիտուլյանտների հեռացումից անմիջապես հետո, դաշինքը ձեռնամուխ է լինելու անվտանգային համակարգի վերականգնմանը, Զինված ուժերի հեղինակության վերականգնմանը։

Վերջինս նշեց, որ 90-ականներին ևս ծանր ժամանակներ ենք ունեցել, սակայն ստեղծված իրավիճակից պատվով ենք դուրս եկել, պետություն կայացրել, Զինված ուժեր կազմավորել՝ ընդգծելով, թե համոզված է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը գիտի, թե ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից և երկրին արժանապատիվ խաղաղություն բերել։

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։