Փաշինյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին անվանել է Ռուսաստանի նախագահ և վարչապետ

Ոմանք գուցե ոչ թե հումորով, այլ լուրջ, նախատում են ու խորհուրդ տալիս` հազար ենք ասել` դեղերիցդ հետո օղի մի խմի, իրար մի խառնի…

 

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ Գեղարքունիքի մարզում նախընտրական հանրահավաքում ելույթի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին սխալմամբ, նախ, անվանել է նախագահ, իսկ հետո՝ Ռուսաստանի վարչապետ: Այս մասին գրել է  «ՌԻԱ Նովոստին»:

Թե Նիկոլը Լավրովի պաշտոնն ինչու է բարձրացրել, այն էլ` նույն խոսքում իրար ետևից, երկու անգամ, երևի միայն ինքը կիմանա… Հավանաբար դարձյալ նախկիններն են մեղավոր…

Սոցիալական ցանցերում այս կապակցությամբ արդեն աշխույժ քննարկում է սկսվել, ինչպես պարսկահայը կասեր` մե ծիծաղ, մե ծաղր… Ոմանք էլ, գուցե ոչ թե հումորով, այլ լուրջ, նախատում են` հազար ենք ասել` դեղերիցդ հետո օղի մի խմի, իրար մի խառնի…