Սորոսական կազմակերպությունների գործունեության առջև արգելք է դրվելու․ Ռոբերտ Քոչարյան

Բերդում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով «Ջերմոլիո» բարեգործական ասոցիացիայի նախագահ շվեյցարահայ Թերեզա Մխիթարյանի հարցին, թե ինչ եք անելու սրոսականների հետ, երբ գաք իշխանության, ասաց․

«Սորոսական գրասենյակների հետ կապված, պետք է օրենքով կարգավորենք։ Ուղղակի կան օրենքներ նաև արևմտյան երկրներում, որոնք շատ խիստ արգելում են դրսի ֆինանսավորում՝ նման հարցերով զբաղվելու պարագայում։

Մենք ուղղակի օրենսդրական դաշտն ենք ձևավորելու, որից հետո կամ խիստ սահմանափակումներ կամ ուղղակի արգելք է դրվելու նման կազմակերպության գործունեության առջև։

Երկու մոդել կա՝ մեկն արգելում ես, մյուսը՝ իրենք պիտի ընդունեն, որ գործակալ են օտարերկրյա։ Եվ եթե որպես օտարերկրյա գործակալ այդ աֆիշայով պատրաստ են հանդես գալ, մեր վերահսկողության տակ կհայտնվեն։

Սա է մոդելն այլ երկրներում, որ այսօր կիրառվում է։ Նոր բան հորինել պետք էլ չի։

Մանրամասն՝ տեսանյութում