Արա Պապյան, գիտեմ, որ դու Նիկոլի գաղափարախոսն ու «ճուտն» ես, բայց, գիտե՞ս, բարոյապես էլ ես արդեն նրան նմանվում…

Իսկ ինչո՞ւ  ես թողել ծայայությունդ, էդպես ավելի «հեշտ» չէի՞ր իրականացնելու ծրագիրդ, կհեծնեիր մի հատ բայրակթար, կգայիր ու քո սև գործը կանեիր

 

Արա Պապյան, ի՞նչ է պատահել, էդ ի՞նչ օրն ես ընկել. եթերում ի՞նչ բառեր ես օգտազործում… Արդեն չե՞ս դիմանում ու դիմակդ ի՞նքդ ես պատռում… Ասում ես ՆԱՏՕ-ում ես ծառայե՞լ:  Էդ ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ… Իսկ ինչո՞ւ  ես թողել ծայայությունդ, էդպես ավելի «հեշտ» չէի՞ր իրականացնելու ծրագիրդ: Կհեծնեիր մի հատ բայրակթար, կգայիր ու քո սև գործը կանեիր:  Չէ, քո դերն ուրիշ է, քո դերը Հայաստանը ներսից քանդելն է:

Ռուսն արտահայտում ինչ-որ միտք. քո ամբողջ «տաղանդով» հարձակվում ես ռուս քաղ. գործչի վրա: Նույնը ասում է ամերիկացին. դու լռում ես: Ինչու՞, բացատրիր հասկանամ ( բայց գիտես, չէ՞, որ հասկանում եմ):

Ասում ես` Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցը լինելով, զենք է վաճառում ադրբեջանին: Չէ, տղա, էդ Ադրբեջանն է գնողը և առնում է զենք և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրանիայից, և՛ Իսրայելից, և՛ ուրիշ այլ երկրներից: Էդ Ռուսաստանն է, որ քեզ էժան գնով, նույնիսկ ձրի զենք է տալիս, իսկ դու ասում ես` ինձ պետք չէ, կամ վերցնում, թողնում ես Գորիսում, կամ էլ տանում ես Արցախ, նվիրում ես թուրքին, գալիս ես: Հաճախ էլ էժան գնված զենքը թանկ գնով վաճառում ես թուրքին: Նշեմ նաև էդպիսի  մի փայլուն «գործարք» են կատարել նա նախկին   արտ. գործ. նախարար Զոհրապ Մնացականյանը և Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Տիգրան Սեյրանյանը: Էս էլ ի միջի այլոց…

Ասում ես` Պուտինն ասաց ես ինքս եմ գրել էդ թուղթը (եռակողմ հայտարարությունը), իսկ մինչև էդ Պուտինը  ոչինչ չէ՞ր ասել, բազմաթիվ ու հաճախ ավելի ու ավելի շատ բաներ է ասել. չգիտե՞ս, թե գիտես…

Ես չեմ հասկանում ի՞նչ մեղք է գործել էս ազգը, որ հաճախ ազգի «տականքն է»‰ դառնում ղեկավարն ու գաղափարախոսը:

Ասում ես` կամ կդառնանք վիլայեթ, կամ գուբերնյա: Չէ, տղա, դու վիլայեթ չես դառնա: Քո տերերը քեզ խաբում են, գիտե՞ս…

Թուրքը բնաջնջելու է հային: Թուրքական տանկերը Երևան են մտնելու:

Երեսուն տարի ազատ, անկախ և անտեր էիր, ստեղծեիր ազգային պետությունդ, դիվանագիտությունդ, մի պետության հետ նորմալ դիվանագիտական հարաբերություն ունե՞ս…

Ասում ես` Ամերիկա. դե, իհարկե, «որտեղ քո գանձն, այնտեղ է քո հոգին»: Հեռացիր, ի սեր Աստծո, դու էստեղ Հայրենիք չունես:

Ես գիտեմ, որ դու Նիկոլի գաղափարախոսն ու «ճուտն» ես, բայց, գիտե՞ս, բարոյապես էլ ես արդեն նրան նմանվում: Ողբամ զքեզ, Հայոց  աշխարհ:

 

Անուշ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից