Ձեր դերը «ազգային փրկիչ» խաղալն է․ Անուշ Հովհաննիսյանը՝ ԱԺԲ-ին

Հարգելի պայծառափայլ ու հրաշագեղ մեծն ռազմա-քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյան

Լսեցի (հունիսի 1 էր նշված) քո հարցազրույցը և «հոգիս փառավորվեց»:

Ախր քաղաքականությունից առավել ևս աշխարհաքաղաքական հարցերից խոսելը քո ի՞նչ խելքի բանն է: Ասում ես«հանենք ռուսական բանակը, բերենք ֆրանսիական բանակը և ստեղծենք ազգային պետություն» ծիծաղելի չէ, ողբալի է: Ախր էնքան «խելացի» չես, ինչպես օրինակ Արա Պապյանը , Տիգրան Խզմալյանը և այլն, որ կարողանաս մտքերդ ուրիշ կերպ արտահայտես` նպատակդ թաքցնելով:

Շուշիի Առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրո ջան: Երբ, այս պատերազմի ընթացքում, քո նախկին զինվորները խումբ ձևավորեցին ճակատ մեկնելու ,ինչու՞ չհրամանատարեցիր էդ ջոկատին: Պետո չկա՞ր թե նիկոլի հետ «պայմանավորվածություն » ունեիր: Կարծում ես չգիտեմ թէ, որն էր քո «տեղն ու դերը» էդ գումարտակում:

Մի հատ էլ Անդրեաս Ղուկասյան կա. էս էլ ասում է «Ֆրանսիայի բյուջեն կես տրիլոն է, ինքը մեզ կօգնի»: Ինձ սովորեցրել են որ «չի կարելի ուրիշի փողերը հաշվել», բայց որ հայ քաղաքական գործիչը կարող է ուրիշ պետության բյուջեն հաշվել իր օգտին չէի պատկերացնում, էդ առնվազն խեղկատակություն կարելի է համարել:

Իսկ ինչու՞պիտի ուրիշ երկիր քեզ պիտի օգնի, ո՞րն է իր շահը, ոնց տեսնում եմ էդքան սիրուն աչքեր էլ չունես: Կամ թե Ֆրանսիան չի տեսնում ի՞նչ ես անում քեզ օգնողների «գլխին»

Ազգային գործիչ Տիգրան Խզմալյան դու էդ ի՞նչ անհասկանալի( իհարկե ինձ համար հասկանալի) գործարքների մեջ ես . մոռսցել ես թե՞ավելի լավ ես հիշում ազգ, հայրենիք , ազգային պետություն և այլն:

«Ազգային ժողովրդավարական բևեռ»

Արա Պապյան վրադ ազգային գրելով , ազգային չես դարձել: Գիտես շատ գրագետ ես ներկայացնում աշխարհաքաղաքան վերլուծություններդ, նույնիսկ հետին միտքդ փորձում ես քողարկել, բայց միևնույն է , էությունդ ինչ-որ մի տեղ երևույթական է դառնում:

Ախր դուք ինչ ուզում եք անել էս խեղկատակ նիկոլն անում է էլի, թե ձեր դերը «ազգային փրկիչ» խաղալն է: Գիտե´ք, անբարոյականությունն էլ է մարդկային, կաշառակերությունն էլ է մարդկային, կոռուպցանելն էլ է մարդկային, իհարկե մերժելի է, բայց դե մարդկային է, ինչպես Թոմաս Հոբսը կասեր «Մարդը մարդուն գայլ է» բայց ազգային խաղալով և հիմարացնելով ժողովրդին, ժողովրդին ոչ թե ազգին (ժողովրդին ամեն «գնով» էլ կարող ես հիմարացնել) տանես կործանման ազգը և հայրենիքը և հանուն ինչի՜…….,,.

Ես պատասխանատու եմ իմ գրած ամեն մի բառի համար և պատրաստ եմ խոսակցության ձեզանից յուրաքանչյուրի հետ և ասելու այն ինչ չեմ ասել և իհարկե ձեզ լսելու և փաստերը արձանագրելու:

Արա Պապյան

Jirayr Sefilian

Tigran Khzmalyan

Andrias Ghukasyan

 

Անուշ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։