Գեներալ Բաբայան, տեղյա՞կ եք՝ ու՞ր գնաց պատերազմի ժամանակ Արցախի ԱԽՔ-ը, ինչու՞ նոյեմբերի 6-ին 200 հազար դոլարանոց մեքենայով Ստեփանակերտից ճողոպրեց Երևան

Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանի լեզուն բացվել է, մտքեր ու կարծիքներ է շաղ տալիս, սրան-նրան մեղադրում ու կապիտուլյանտի վրայից այս աղետի մեղքը հանում, դնում ուրիշների վրա: Ու դա անում է այնպիսի տոնով, կարծես թե պատերազմի ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար ոչ թե ինքն է եղել, այլ ասենք Գռզոյի տատմերը:

Իհարկե, կարելի է այս անլուրջ մարդուն ուղղակի անտեսել: Բայց մի հարց կա, որ մեծախոսին պետք է անպայման տրվի. գեներալ Բաբայան, պատերազմից առաջ Արցախի ԱԽՔ-ը խոսում էր «գնալում եմ առաջ էս վերցնեմ, էն վերցնեմ» բառապաշարով: Տեղյա՞կ եք՝ ու՞ր գնաց պատերազմի ժամանակ Արցախի ԱԽՔ-ը, ի՞նչ վերցրեց, ինչո՞վ էր զբաղված ընդհանրապես, ի՞նչ պետք է աներ Շուշիում, որ չարեց և ինչու՞ նոյեմբերի 6-ին 200 հազար դոլարանոց մեքենայով Ստեփանակերտից ճողոպրեց Երևան: Շնորհակալություն: Ցտեսություն:

 

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։