Ադրբեջանի ականազերծման աշխատանքների ազգային գործակալությունը հայտնել էր, որ «ազատագրված» տարածքները ականներից մաքրելու համար կպահանջվի առնվազն 10-15 տարի

Ադրբեջանի ականազերծման աշխատանքների ազգային գործակալության (ANAMA) պաշտոնյաները 2020 թվականի ձմռանը հայտնեցին, որ «ազատագրված» տարածքները ականներից մաքրելու համար կպահանջվի առնվազն 10-15 տարի:

Կազմակերպության խոսնակ Իդրիս Իսմայիլովը սակայն շտապեցրեց հանգստացնել ադրբեջանցիներին, որ «դա չի նշանակում, որ բնակիչները պետք է 10-15 տարի սպասեն տուն վերադառնալու համար»:

Ըստ նրա , նախ բնակավայրերը մաքրվելու են ականներից, և անվտանգ համարվելուց հետո ադրբեջանցիները կարող են բնակվել։

Նույն պաշտոնիյաի խոսքով « արոտավայրերը, վարելահողերը, անտառները և լեռները նույնպես պետք է մաքրվեն ականներից, ինչի համար տարիներ կպահանջվեն»։

2019 թ.-ին ANAMA- ի այն ժամանակվա տնօրեն Գազանֆար Ահմադովն ասել էր , որ կազմակերպության գործունեության ընթացքում, այսինքն 21 տարի, 804 քառակուսի մետր հող է մաքրել ականներից , կամ չպայթած ականներից:

Ըստ Landmine Monitor Report- ի , Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ականապատված տարածքների ընդհանուր տարածքը կարող է տատանվել 350 քառակուսի կիլոմետրից մինչև 830 քառակուսի կիլոմետր:

Կրկին, ըստ պաշտոնական աղբյուրի, Ադրբեջանում 2013-2017 թվականներին ականներից մաքրվել է 19,44 քառակուսի կիլոմետր տարածք, ինչը նշանակում է տարեկան միջինը 4-5 քառակուսի կիլոմետր։

ANAMA- ի փորձագետների կանխատեսումը հիմնաված է հենց այս թվերի վրա, դրա համար նրանք ասում են, որ լավագույն դեպքում ականազերծումը կարող է ավարտվել 15 տարի հետո, և սա համարում են լավատեսական գնահատական, այսինքն՝ հնարավոր է այն ավելի երկարաձգվի։

Հիշեցնեմ, որ այս տվյալները Ադրբեջանի ականազերծման աշխատանքների ազգային գործակալությունը հրապարակել էր մինչև մեր կողմից քարտեզների տրամադրումը։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։