Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում․ Արթուր Վանեցյան

Այսօր քարոզարշավին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում էինք:

Հանդիպեցինք բազմաթիվ մարդկանց հետ: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում: Մեր քույրերն ու եղբայրները մեզանից ակնկալում են հստակ և անհապաղ քայլեր երկիրը այս ճգնաժամից դուրս բերելու համար:

Սիրելի հայրենակիցներ համոզված եղեք, որ ձեր վստահությունը շատ բարձր ենք գնահատում և կարևորում յուրաքաչուրիդ քվեն:

Կոչ եմ անում հունիսի 20-ին ձայն տալ «Պատիվ ունեմ» դաշինքին և վստահ լինել, որ բոլորս միասին ապրելու ենք ապահով և բարեկեցիկ Հայաստանում:

 

Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան էջից