Կարող եմ հաստատել փաստը, որ, այո՛, պատերազմից հետո Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է․ Այդ ընթացքում, իհարկե, կոշտ, կոպիտ խոսքեր եղել են․ Սերժ Սարգսյան

Կարող եմ հաստատել փաստը, որ, այո՛, պատերազմից հետո Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է: Բոլորս էլ հասկանում ենք, որ այն Օնիկ Գասպարյանի մասին է խոսքը, ում կապիտուլյանտը նշանակել էր Գլխավոր շտաբի պետ։ Ում կապիտուլյանտը գեներալ-լեյտենանտի կոչում է տվել, հետո՝ գեներալ -գնդապետի կոչում։Այդ ընթացքում, իհարկե, կոշտ, կոպիտ խոսքեր եղել են։ Ես նույնիսկ չեմ հիշում հայհոյել եմ, թե՞ չեմ հայհոյել․ բա ի՞նչ անեի։ Ասել է  Սերժ Սարգսյանը՝ Արաբկիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

« Բա ի՞նչ անեինք, ասեինք մալադեց, որ մեր հայրենիքի կեսը հանձնել եք, որ հինգ հազար զոհ եք տվել»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ միաժամանակ նշելով, որ Օնիկ Գասպարյանը մեր լավագույն զինվորականներից է։

Մանրամասն՝ տեսանյութում