Քոչարյանը քարոզարշավի ավարտին հազարավոր մարդկանց հրավիրում է Հանրապետության հրապարակ, Փաշինյանը չեղարկել է հանրահավաքը

News.am-ի տեղեկությունների համաձայն հունիսի 18-ին «Հայաստան» դաշինքը նախապատրաստում է մեծ հանրահավաք Հանրապետության հրապարակում։ Հավաքի նպատակը լինելու է նախընտրական քարոզարշավի ամփոփումը։

Միաժամանակ տեղեկություններ ենք ստացել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հունիսի 17-ին 200 հազար մարդկանց մասնակցությամբ հավաքից Հանրապետության հրապարակում։

Պատճառների մասին հստակ տեղեկատվություն առկա չէ, սակայն հնարավոր է, որ այն պայմանավորված է մարզային այցերին, հատկապես կենտրոնական քաղաքներում մարդկանց խիստ սակավ մասնակցությամբ։