Ադրբեջանն Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց Հայաստանին է հանձնել 15 գերի․ թշնամու լրատվամիջոցները հաստատում են

2021 թվականի հունիսի 12-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները:

Այս մասին տեղեկացնում է Trend.az կայքը` հղում տալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը:

Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին ՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում լուրը հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը։ «Մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում են ՀՀ»,– ասել է նա։ Փաշինյանն այլ մանրամասներ չի հայտնել՝ ընդգծելով, որ չեն կասկածում՝ բոլոր եղբայրներին վերադարձնելու են։