«Պատիվ ունեմ» դաշինքը եղել է Մալաթիա-Սեբաստիայում (տեսանյութ)

«Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հունիսի 11-ին նախընտրական հանդիպումներ են ունեցել, այս անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համախոհների և բնակիչների հետ:

Թեկնածուները շրջել են բակային տարածքներով, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վարչական շրջանի խնդիրներից, պատասխանել  նրանց հուզող հարցերին։

Քարոզարշավի ընթացքում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին բնակիչները ընդունել են ջերմությամբ, անմիջական և մտերմիկ զրույցի ընթացքում կիսվել իրենց մտահոգություններով։

Մանրամասները՝ տեսանյութում