Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +39-ի

Հանրապետության տարածքում հունիսի 12-13-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ ԱԻՆ տեղեկացմամբ, հունիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Առաջիկա օրերին որոշ մարզերում ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կհասնի +37-ի։

Հունիսի 15-ի ցերեկը Սյունիքում կգարանցվի +35-+39 աստիճան տաքութություն։ Հաջորդ օրը՝ Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռներում, Արարատում, Արմավիրում կգրանցվի մինչև +37 աստիճան տաքություն։ 

Երևան քաղաքում  հունիսի  12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։