Եթե 3 տարի Սպիտակում ոչինչ չի արել կառավարությունը, ապա ի՞նչ երեսով են նրանք գալիս ձեզ մոտ ու հանրահավաք կազմակերպում. Ռոբերտ Քոչարյան

«Եթե երեք տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արվել կառավարության կողմից, ապա ինչ երեսով են նրանք գալիս ձեզ մոտ ու հանրահավաք կազմակերպում, դիմում ձեզ՝ ձեր վստահության քվեն ստանալու համար: Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչ խղճով են գալիս»,- այս մասին այսօր Սպիտակում «Հայաստան»  դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Դուք պատրա՞ստ եք ձայն տալ այդ մարդկանց: Գիտե՞ք, ՀՀ-ում չկա մի քաղաք, որտեղ լիքը բաներ արած չլինենք: Այսօր Հայաստանը ավերակների է վերածում այսօրվա իշխող թիմը»,-ասաց նա

Քոչարյանը նշեց, որ լավ հիշողություն ունի ու հիշում է, թե ինչ տեսք ուներ Սպիտակ քաղաքը իր կառավարության ժամանակ, և թե ինչ աշխատանքներ են տարվել այն վերականգնելու համար: