Ադրբեջանը փորձում է ինչ-որ խաղեր խաղալ մինչև հունիսի 15-ը․ Կարեն Հովհաննիսյան

Ադրբեջանը փորձում է ինչ-որ խաղեր խաղալ մինչև հունիսի 15-ը։ Պաշտոնական Բաքուն այսօր տարածեց հաղորդագրություն, ըստ որի, Քարվաճառի ուղղությամբ հայկական կողմը կրակ է վարել։ Ակնհայտ է, որ Էրդողանի սպասվող այցը ևս Ադրբեջանը կօգտագործի իր օգտին, և իբրև թե անվտանգային նկատառումներից ելնելով, որոշակի գործողություններ կարող է իրականացնել։ Իսկ այդ գործողությունները լեգիտիմացնելու համար, պետք է հայտարարի, որ հայկական կողմը կրակում է սահմանին։ Հայկական բանակի ուսերին այսօր շատ ավելի մեծ հոգս է դրված, քանի որ , ըստ էության, մնացել են մենակ Հայաստանում քարոզարշավի պատճառով, եթե չհաշվենք, որ ԱԳՆ-ն էլ պարալիզացված է։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։