Նիկոլը ֆյուրերիկի դերի մեջ մտնելով, սպառնացել է կադրային ջարդով, դարձյալ կեղծել ու բարբաջել ժողովրդի իշխանությունից. 3 (տեսանյութ)

Սկիզբը` այստեղ 

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հունիսի 8-ին կայացած նախընտրական քարոզչության ժամանակ կապիտուլյանտ, ՀՀ գերագույն գլխավոր դավաճան, ստախոս, կեղծարար, դեմագոգ, էժանագին շոուների մեծագույն վարպետ Նիկոլ Փաշինյանը շարունակելով իր սպառնալիքը, ֆյուրերիկի դերի մեջ մտած, հիստերիկի ձայնով, ատելության և խոսքի ակնհայտ ագրեսիվ լիցքով, դրանից ինչ-որ մի պահ նույնիսկ ձայնը խզելով, ասաց.

«Էն հիմնարկների, ինձ չի հետաքրքրում` մասնավոր կլինի էդ հիմնարկը, չգիտեմ, հանրային կլինի, էն հիմնարկի ղեկավարները, որ իրենց աշխատողներին որևէ հարկադրանքի ենթարկել են, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների… Խոսքը ֆիզիկական  մասին չէ, խոսքը քաղաքական և քաղաքացիական վենդետայի մասին է: Էդ համայնքի ղեկավարները, կարճ ասած, ռադ են ըլնելու, և ընտեղ լինելու են արտահերթ ընտրություններ:

Էդ հիմնարկների ղեկավարները, թեկուզ սեփականատերեր լինեն, ինձ չի հետաքրքրում, եթե սեփականատերերը կփորձեն դիմադրել, սեփականատերերով էլ կզբաղվենք, իրանք էլ կենթարկվեն ամենադաժան քաղաքացիական վենդետաների, ձեզ զգուշացնում եմ, դե հանկարծ չփորձեք թպրտալ:

Եվ, ուրեմն, ինչպես 2018 թվականից ձեզնից ստացել ենք թավշյա մանդատ, էսօր մենք ձեզ ասում ենք` գնացեք ընտրական տեղամասեր և մեր թավշյա մանդատը փոխարինեք պողպատե մանդատով, և դուք կտեսնեք քաղաքական վենդետաներ, և դուք կտեսնեք քաղաքացիական վենդետաներ, և դուք կտեսնեք կտեսնեք կադրային ջարդուփշուր, կադրային ջարդուփշուր: Բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից, ով ժողովրդի ներողամտությունից օգտվելով, 3 տարի գործել են ժողովրդի դեմ»:

Հետաքրքիր է, թե համայնքի ղեկավարներն ինչպե՞ս են ռադ են լինելու թեկուզ արտահերթ ընտրությունների արդյունքում, եթե ընտրողները դարձյալ նրանց  ընտրեն… Նիկոլը նախապես որոշել կամ որոշելո՞ւ է, թե ընտրողներն ում ընտրեն…

Այսպիսի վստահությամբ կարող է խոսել միայն ՀՀ այն ղեկավարը (տվյալ պարագայում` ՀՀ ղեկավարի պաշտոնն անօրինական, հանցավոր կերպով զբաղեցնողը), որն արդեն վարչական ռեսուրսի օգտագործմամբ, ընտրակեղծիքներով, ընտրակաշառքներով, ընտրողների կամքի վրա անօրինականորեն ազդելով, կանխորոշել է, թե տվյալ համայնքներում իր յուրայիններից ովքեր պետք է ընտրվեն: Կարծում ենք, Նիկոլի հայտարարության այս մասը նախապատրաստվող հանցագործության մասին ակամա ինքնախոստովանություն- հաղորդում է հենց այդ նույն հանցագործության հեղինակից:

Հիմա ուշադրության առնենք իրեն անօրինականորեն, հանցավոր կերպով ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակածի լկտիության աստիճանը և արհամարհանքը ՀՀ օրենսդրության նկատմամբ` հայտարարելիս, որ «Էն հիմնարկների, ինձ չի հետաքրքրում` մասնավոր կլինի էդ հիմնարկը, չգիտեմ, հանրային կլինի, էն հիմնարկի ղեկավարները, որ իրենց աշխատողներին որևէ հարկադրանքի ենթարկել են, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների…»: Ինչպե՞ս թե չի հետաքրքրում, Նիկոլի այս հայտարարությունը սանձարձակության հրապարակային դրսևորո՞ւմ է…

Մի պահ ենթադրենք, թե Նիկոլը չի ստում, ինչ-որ մասնավոր հիմնարկի տնօրեն կամ սեփականատեր սխալ է արել, թեկուզ հանցանք է գործել` տվյալ ընկերության աշխատողներին իսկապես հարկադրանքի ենթարկելով, տարել է ընդդիմության հանրահավաքին: Եթե դրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսված, և եթե նրա մեղքը կապացուցվի, տվյալ արարքի համար, անշուշտ, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Բայվ Ինչպե՞ս է նա ենթարկվելու ամենադաժան քաղաքական ու քաղաքացիական վենդետաների, ինչպե՞ս…

ՀՀ օրենսդրության մեջ քաղաքական, քաղաքացիական վենդետա, որպես պատասխանատվության տեսակ, գոյություն չունի, հետևաբար եթե Նիկոլը մասնավոր ընկերություններին, նրանց սեփականատերերին, տնօրեններին սպառնում է քաղաքական ու քաղաքացիական վենդետաներով (այսինքն` թեկուզ ոչ արյան, բայց օրենքից դուրս գտնվող վրեժով, հաշվեհարդարով, ինքնադատաստանով), ապա քաղաքական վենդետայի տակ պետք է հասկանալ այդ մասնավոր ընկերության սեփականատիրոջ, տնօրենի նկատմամբ անօրինական հետապնդումները` իրավապահ ու դատական համակարգերում իր վեցանոցների միջոցով քրեական գործեր թխելով ու դատավճիռներ կայացնելով, հարկայինի միջոցով հարկային ռեկետով ու տեռորով:

Քաղաքացիական վենդետայի ներքո էլ պետք է հասկանալ այդ ընկերությունների շենքերի ելքումուտքի շրջափակումը սորոսականների, Արևմուտքի գործակալների և իր զոմբիների ամբոխի միջոցով:

Նիկոլը յուրայինների հետ մի անգամ դատարանների շենքերը շրջափակեց, մարսեց, կարծում է, թե այս անգամ էլ կմարսի, հավանաբար չնչին իսկ պատկերացում չունի, թե հանրության շրջանում իր և իր շրջապատից ոմանց նկատմամբ ատելության ինչ լիցք կա և դա վերջում ինչով կարող է ավարտվել…

Նիկոլի լկտիության աստիճանը, ՀՀ օրենսդրության հանդեպ արհամարհանքը, միաժամանակ նաև կեղծավորությունն ավելի է ընդգծվում, երբ մի կողմից սպառնալով դաժան քաղաքական ու քաղաքացիական վենդետաներով, հայտարարում ու ձևացնում է, թե «Խոսքը ֆիզիկական վենդետայի մասին չէ», մյուս կողմից շարունակելով սպառնալիքը, ասում` «Բոլորը հատ-հատ, վզներից բռնած, դուրս են շպրտվելու պետական կառավարման համակարգից: Պատրաստվեք քաղաքացիական վրեժի, քաղաքացիական վենդետաների, կադրային ջարդերի»: Մարդկանց վզներից բռնած, դուրս շպրտելը հե՛նց ֆիզիկական գործողություն, ֆիզիկական վենդետա է:

Նիկոլը, կարծում ենք, դեռ կհասկանա, թե ինչ է նշանակում պողպատե մանդատ ու դրա հետևանքներն անձնապես իր և ոչ միայն իր համար, երբ կհայտնվեն կալանավայրում: Դատելով հանրային տրամադրություններից, այդ մանդատը ինքը` կապիտուլյանտը, ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը և իր հետ միասին Հայաստանը կործանման եզրին հասցրած ՔՊ-ն չեն ստանալու, եթե, իհարկե, ընտրություններում իրենց հաղթանակը չապահովեն ընտրակեղծիքների և ընտրակաշառքների միջոցով: Բայց այդ դեպքում, ինչպես ասում են, վայ իրենց…

Երբ երկրի ոչուբարով ղեկավարը, ընդ որում, անօրինական ղեկավարն ընտրողների առջև հանդես է գալիս այսպիսի ելույթով ու յուրայիններին կոչ անում` «Պատրաստվեք քաղաքացիական վրեժի, քաղաքացիական վենդետաների…», պարզ է, որ հասարակությանը տանում է ներքին բախումների, առնվազն ստեղծում դրա նախադրյալները: Պարզ է նաև, որ այս կերպ քամի ցանելով, հետո կարող է փոթորիկ հնձել:

Ունենալով բավարար հիմքեր, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանից և ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արմեն Աբազյանից կրկին ու կրկին պահանջում եմ անհապաղ ձերբակալել ու մեկուսացնել ՀՀ գերագույն գլխավոր դավաճան, թշնամի, իրեն անօրինականորեն, հանցավոր կերպով ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակած, Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած, Հայաստանի Հանրապետությունը, մեր երկրի պետականությունը կործանման եզրին հասցրած, ՀՀ ներքին կայունության և ազգային անվտանգության նկատմամբ անմիջական սպառնալիք հանդիսացող Նիկոլ Փաշինյանին:

Զգուշացնում եմ, որ վերոնշյալ պահանջը չկատարելու և այդ պարագայում միանգամայն հնարավոր ներքին բախումների, արյունալի հետևանքների և Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգի տակ հայտնվելու դեպքում, իրենք անձնապես, իրենց ղեկավարած պետական մարմինների ողջ ղեկավար կազմով հանդերձ, կրելու են նշված ու չնշված հետևանքների ողջ պատասխանատվությունը:

 

Արթուր Հովհաննիսյան