Ինչ նոր դավ են նախապատրաստում դավաճանն ու դավաճանի իշխանությունը Տավուշում ու Մեղրիում

Ըստ պատգամավորի, Արտակ Թադևոսյանից բացի, փորձել են ազատել զորամասի ողջ հրամկազմին, այդ թվում նաև` Գրիգորի Խաչատուրովին

 

Տավուշի Սահմանամերձ գյուղերում շատերն էին ասում` ինչ լավ է, Արտակը կա, կարողանում ենք հանգիստ ապրել: Թուրքերն Արտակ Թադևոսյանին տանել չէին կարող ուվախենում էին աննկարագրելի կերպով: Հիմա մեր արտաքին թշնամին հաստատ տոն են տոնում, որովհետև ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի, ներքին թշնամու իշխանությունն օրերս ծառայությունից ազատել է Արտակ Թադևոսյանին:

Կատարվածի առնչությամբ շվեցարացի բարերար, ֆինանսիստ Թերեզա Մխիթարյանը, որն անտարբեր չէ հայրենիքում կատարվող անցուդարձին (աջակցում է սահմանների ամրացման գործին, ոսկե մեդալ է ստացել Գյումրիից 60 ընտանիքի տնակներից սեփական տներ տեղափոխվելուն աջակցելու համար, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ զինված ուժերում մեծ ներդրումների, հայրենանվեր գործունեության, հայրենիքին մատուցած ծառայությունների համար) ֆեյսբուքյան իր էջում ռուսերենով գրել է .

«Դավաճան Նիկոլը հեռացրել է Տավուշի խիզախագույն հրամանատարին

Սահմանամերձ գյուղերը ցնցված են

Հիշո՞ւմ եք, ես գրել էի Տավուշից ամենահամարձակ հրամանատարի մասին: Արտակ Թադևոսյան, մարդ, որն ունի առյուծի սիրտ, և ումից ադրբեջանցիները թաքնվում էին, ինչպես մկները:

Սահմանամերձ բոլոր գյուղերը սիրում են նրան, բնակիչները շատ են խոսում նրա մասին:

— Քանի դեռ մեր հրամանատար ջանն այստեղ է, մենք կարող ենք հանգիստ քնել և ապրել:

Բոլոր զինվորականները մեծ հարգանքով են վերաբերվում:

Արցախյան պատերազմի ժամանակ նա մեկն էր այն եզակի հրամանատարներից , որը 5 գումարածով կատարեց առաջադրանքը և ջախջախեց թշնամուն:

Այսպիսով, ահա այս մարդուն, որն անչափ սիրում է Հայաստանը և պաշտպանում նրան իր կյանքով, այսօր աշխատանքից հեռացրեց թուրքական և ադրբեջանական ՍԵՌԱԿԱՆ ՓԱԼԱՍԸ, տականքը, շիզոֆրենիկ և հարբեցող Նիկոլը:

Սահմանամերձ գյուղերում մարդիկ ԼՐԻՎ ՇՈԿԻ ՄԵՋ են: Մեղավորը Նիկոլը չէ, մեղավոր են բոլոր մարդիկ, ովքեր կանգնած են այս չարիքի կողքին» (ներկայացված է թարգմանաբար):

Երբ Արտակ Թադևոսյանին ծառայությունից անորոշ ժամանակով ազատելու առնչությամբ Տավուշում արդեն աղմուկ էր բարձրացել և լուրն էլ արդեն հասել էր Երևան, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածն իր կայքում հունիսի 8-ին հանդես եկավ հետևյալ մամուլի հաղորդագրությամբ.

ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի` ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը»։

Բնականաբար, հարց է առաջանում, թե ծառայությունից, թեկուզ ժամանակավորապես (ինչը, ի դեպ, դեռ հարց է, որովհետև, որոշ տեղեկությունների համաձայն, ծառայողական քննության ավարտից հետո նրանց ընդհանրապես հեռացնելու են աշխատանքից կամ հրամանատարի պաշտոնից), ինչո՞ւ են հեռացվել հիշյալ հրամանատարները, որոնց ավանդը հայրենիքի պաշտպանության գործում անուրանալի է:

Հունիսի 8-ին Վայքի բնակիչների հետ հանդիպմանը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը հայտարարեց.

«Հենց նոր մենք տեղեկացանք, որ այս ալկոհոլիկի, հոգեկան հիվանդ ալկոհոլիկի արկածները շարունակվում են և ինքն ազատել է, 1 ժամ առաջ, Մեղրու և Մեհրաբի գնդերի հրամանատարներին, քանի որ իրենք հրաժարվել են իր օգտին քարոզ տանել իրենց ստորաբաժանումներում: Ինչ կարողանում են, անում են, բայց, հավաստիացնում եմ ձեզ, դա ոչինչ չի փոխի մեր կյանքում, ոչ էլ իրենց կյանքում է փոխելու, իրենք ոնց խորտակվում են, այդպես էլ, նույն հաջողությամբ, գնալու են դեպի հատակ»:

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն Aysor.amի հետ զրույցում  կատարվածի վերաբերյալ փակագծերն ավելի է բացել` ասելով, որ արդեն մեկ ամսից ավելի է, Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանին անընդհատ պահանջներ են ներկայացրել։

«Իմ հետ ունեցած հարաբերությունները համարել են աշխատանքի մեջ թերություն, Մեհրաբի զորամասի հրամանատար Արտակ Թադևոսյանն էլ նախկինում Մեղրիի զորամասի շտաբի պետն էր, մեր բանակի լավագույն սպաներից, լավագույն հրամանատարներից, երկու գնդի հրամանատարներն էլ պատերազմի ընթացքում իրենց լավագույնս են դրսևորել»,- ասել է Մխիթար Զաքարյանը։

Նա նշել է, որ հրամանատարներին մեղադրել են քաղաքականությանը խառնվելու մեջ։

«Բայց ես հավատացնում եմ՝ մեր շփումն ընդհանրապես կապ չունի քաղաքականության հետ, շփվել ենք որպես համայնքապետ-հրամանատար նույն տարածքի, հարաբերությունները եղել են միայն ի շահ գործի, ի շահ սահմանի, ի շահ բանակի»,- մանրամասնել է Մեղրիի քաղաքապետը։

Զաքարյանի խոսքով՝ հրամանատարներին նախարարություն են կանչել, խնդիր են դրել Նիկոլ Փաշինյանի օգտին ձայն ապահովել։

«Մերժելուց հետո այսպիսի որոշում են ընդունել»,- ասել է Մխիթար Զաքարյանը։

Սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, հրամանատարներին քաղաքական ինչ-որ հայացքներ ունենալու, քաղաքականությանն իբրև թե խառնվելու մեղադրանքները վերագրվել են որպես ընդամենը պատրվակ` նրանց ծառայությունից հեռացնելու համար, և ծառայությունից հեռացնելու հիմնական պատճառն էլ Նիկոլ օգտին ձայներ ապահովելուց հրաժարվելը չէ, այլ Տավուշի 7 գյուղի հանձնումը նախապատրաստելը և այդ կապակցությամբ հրամկազմի հավանական դիմադրությունը նախապես բացառելը: Մանավա՛նդ, եթե ճիշտ է ստորև ներկայացվող այն տեղեկությունը, որը հասել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, և որը նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում .

«Տեղեկացա, որ նախնական փորձել են Արտակ Թադևոսյանին ազատել, իսկ այնուհետև ողջ հրամկազմին, այդ թվում նաև Գրիգորի Խաչատուրովին, և սա նշանակում է, որ այս քայլը ուղղված Արտակ Թադևոսյանին, ոչ թե քաղաքական ինչ-որ ներգրավվածության հարց է կամ հայացքների, այլ պատրվակ է իրենց սև գործն անելու»:

Նկատի ունենալով վերը շարադրվածը, պատգամավորը շարունակել է.

«Ուստի, կոչ եմ անում ԳՇ պետին և ՊՆ նախարարին, հեռու մնալ նման քայլից, այլապես սա կլինի համահայկական ընդվզման նախապայման:

Արտակ Թադևոսյանը եզակի հրամանատար է և միակ բանը, որ պետք էր անել, ՊՆ հրավիրելն ու շնորհակալություն հայտնելն էր, եթե դա չեք արել, ուրեմն անելիք չունեք և մեր բանակի մարտունակ վերջին պատառից հեռու մնացեք։

Այս պահին մեղմ եմ արտահայտվում՝ գիտակցելով հարցի զգայունությունը։ Հարգելի՛ տավուշեցիներ, խնդրում եմ լինել զգոն և սատար կանգնենք մեր բանակին»:

 

Արթուր Հովհաննիսյան

Լուսանկարներում` Արտակ Թադևոսյանը