Սերգեյ Լավրովը խոստովանել է. տարածաշրջանում ոչ մի թուրքամետ «միջանցք» հնարավոր չէ՝ առանց Իրանի շահերը հաշվի առնելու

Մենք արդեն գրել ենք կեղծավոր հայտարարությունների մասին, որոնք արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսպես կոչված «Պրիմակովյան ընթերցումների» («Պրիմակովսկիե չտենիա») շրջանակում, երբ անդրադարձել է Արցախի խնդրին: Այսօր մենք ցանկանում ենք շարունակել զրույցը վերոհիշյալ ֆորումում պարոն Լավրովի հայտարարությունների վերաբերյալ, որին մասնակցում են (ավանդաբար) ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ պետությունների ներկայացուցիչները: Այս տեսակետից ծայրաստիճան կարևոր է այն ամենը, ինչ հնչում է, այն էլ` Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի շուրթերից:

Այս անգամ մենք շատ կարևոր պահ ենք նշելու Ս. Լավրովի հայտարարություններում, որոնք վերաբերում են Հայաստանին, ավելի ճիշտ` Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և բոլորս պետք է հասկանանք, որ իրավիճակը հենց այդպիսին է, անկախ նրանից, թե ով և ինչպես է ստում մեզ այդ մասին․․․

Այսպիսով, 2021թ. հունիսի 9-ին ռուս նախարարը, ուզեր թե չուզեր, կամա թե ակամա՝ պատասխանել է Հայաստանի ապագային վերաբերող հարցերին: Մենք արդեն քննարկել ենք, թե ինչ է նա խոսել Արցախի մոտակա ապագային («2-3 տարի հետո») վերաբերող հարցերի շուրջ: Ուստի այժմ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Կրեմլի բնակիչների և ՌԴ ԱԳՆ աշխատակիցների ուղեղում, ինչի կապակցությամբ Ս. Լավրովը հունիսի 9-ին խոստովանել է, որ միայնակ կամ նույնիսկ երեքով՝ Թուրքիայի և «կովկասի-թաթարստանի» հետ միասին, Ռուսաստանը երբեք չի կարողանա ինչ-որ բան որոշել Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի շուրջ: Ըստ ամենայնի, պարոն Լավրովի վրա ինչ-որ մի թույլ տպավորություն է թողել նաև այն հանգամանքը, որ իրանական պաշտոնական պատվիրակությունների Հայաստան կատարած մի շարք այցերից հետո Երևանը հայտարարել է, որ հնարավոր չի համարում կառուցողական աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով, որը ստեղծվել է Անդրկովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար՝ հաշվի առնելով իրավիճակը, որն ստեղծվել է «կովկասի-թաթարստանի» հետ Հայաստանի սահմանին, հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում:

Հիշեցնելով, որ 2020 թ․նոյեմբերի 9-ի Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, «կովկասի-թաթարստանի» և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության կետերից մեկը (ի դեպ՝ ամենավերջինը …) հաղորդակցման ապաշրջափակման մասին պայմանավորվածությունն էր, Ս. Լավրովը հայտարարել է, որ՝ այո, իրականում հաղորդակցությունների բացման (ընդ որում՝ բոլոր․..) հարցը միշտ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում, որն այս տարիների ընթացքում զբաղվում էր հակամարտության կարգավորմամբ: Կարծում ենք, որ պարոն Լավրովը հիանալի գիտի, թե ով է այս տարիների ընթացքում զբաղվել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ցամաքային շրջափակմամբ։ Այնպես որ, նրա հիշեցումները, մեղմ ասած, ավելորդ էին: Սակայն դրանից հետո պարոն Լավրովը ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ է ասել, և մեզ թվում է, որ նա դա ասել է հոգու խորքում մեծ ափսոսանքով. «Հավանաբար անիրատեսական կլիներ ակնկալել, որ երեք երկրները համաձայնության են եկել, իսկ ի՞նչ է մտածում Թուրքիան, ի՞նչ՝ Իրանը, միևնույն է: Եռակողմ բանավեճում ակնհայտորեն հաշվի են առնվում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իրանի շահերը: Հակառակ դեպքում, ամբողջ ապաշրջափակումը չի հանգեցնի առավելագույն արդյունքի»,- ասել է նա: Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարի կարծիքով անհնար է լուծել նման խնդիրները` հաշվի չառնելով տարածաշրջանի հարևան երկրների շահերը: Լավրովն Անդրկովկասը համարել է ծայրաստիճան կարևոր տարածաշրջան, որտեղ անցնում են «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ռազմավարական ուղիները, և այստեղ «պետք չէ մտածել, թե ում ներգրավել, ում` ոչ, պետք է մտածել, թե ինչպես կարելի է երկարաժամկետ հարաբերություններ կառուցել»: Միաժամանակ նա նաև ասել է, որ Արցախյան հակամարտության մեջ ներգրավված երկրների  և հարևան երկրների մայրաքաղաքների հայտարարությունները հաճախ պայմանավորված են հույզերով (էմոցիաներով): Իսկ ինչ վերաբերում է հենց այդ «եռակողմ աշխատանքային խմբին», Լավրովը հայտարարել է. «Եռակողմ աշխատանքային խմբի գործունեության արդյունավետությունը որոշվելու է առաջին հերթին նրանով, թե որքանով այս ապաշրջափակումն ուղղակիորեն կօգնի բարելավվել մարդկանց կյանքը»:

Ինչպես մենք բոլորս տեսնում ենք, պարոն Լավրովի հայտարարություններն ու գնահատականները, ելնելով անգամ իր իսկ խոստովանությունների հիման վրա, անբավարար են, կիսատ-պռատ: Չնայած մենք տեսնում ենք. նրա խոսքերից ուղղակիորեն հետևում է․ քանի որ տարածաշրջանում անհնար է ինչ-որ բան լուծել առանց Իրանի շահերը հաշվի առնելու, ապա, կներեք, անիմաստ է շարունակել խստորեն «ճնշել գիծը», որ հայ-ռուս-կովկասաթաթարական «աշխատանքային խումբը», իբր, «ինչ-որ շատ կարևոր բան է անում ապաշրջափակման համար», եռակողմ ձևաչափն այլևս արդիական չէ: Լավրովն ինքը պետք է խոստովաներ դա, քանի որ խոստովանել է, որ Զանգեզուրի կարգավիճակն ու ապագան սպառնալիքի տակ էին Ռուսաստանի և «կովկասի-թաթարստանի» անդրդվելի ջանքերի շնորհիվ, բայց Իրանի շահերի մասին «մոռանալու» դեպքում՝ ոչ մի բան հնարավոր չէ լուծել: Հեղինակը հարկ չի համարում հիշեցնել Ս. Լավրովին և ՌԴ ԱԳՆ-ին, թե Իրանն ինչ տոնով է հայտարարել Հայաստանում ցանկացած «միջանցքի» մասին. մեր կայքը բազմիցս գրել է պաշտոնական Թեհրանի տեսակետի մասին։

Սերգեյ Շաքարյանց