«Բիզնես-Դիալոգ»-ի հարցումներով՝ ընտրողների 25 % -ը իր վստահության քվեն պատրաստ է տալ ԲՀԿ-ին, 22 %-ը՝ «Իմ քայլը»-ին, 20,8 %՝ «Հայաստան»-ին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ «Բիզնես-Դիալոգ» ընկերությունը սոցհարցումներ է անցկացրել, արդյունքների մասին  հայտարարություն է տարածել․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ «Բիզնես- Դիալոգ» ընկերության կողմից Երևանում և ՀՀ մարզերում իրականացված անմիջական սոցիալական հարցումների շեշտադրումը դրվել է երեք հիմնական հարցերի վրա՝ երկրի անվտանգություն, սոցիալական արդարություն, աշխատանք և արժանապատիվ կյանք:

03.062021-10.06.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կատարված հերթական սոցիալական հարցումների արդյունքների ամփոփմամբ առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Հարցմանը մասնակցած 925 քաղաքացիներից 231-ը իրենց վստահության քվեն պատրաստ են տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 206-ը «Իմ քայլը» դաշինքին, 192-ը՝ «Հայաստան» դաշինքին:

Մինչդեռ որոշ կազմակերպություններ աղավաղում են իրականությունը, ներկայացնում խեղաթյուրված տվյալներ և կոծկում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջատար լինելու հանգամանքը»,- նշված է հայտարարության մեջ: