Մի օր գամ, խոսենք առանց կամեռաների, տեսնենք՝ դուք ինչ եք մտածում․ Փաշինյանը՝ ոսկեպարցուն (տեսանյութ)

Մեր հողերի համար եմ ուզում ասել. եկեղեցու մոտ հենց մեր պոստի դիմաց ունենք հին հայկական գերեզմաններ. թուրքի տան հայաթը մեր պոստի դիմաց է, թուրքի տան հայաթում գերեզմանի քար ունենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում դիմելով վարչապետի պաշտոնակատար, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ասաց գյուղացիներից մեկը:

«Սովետի ժամանակ մերոնք ծախել են հողերը: 7-րդ դարի եկեղեցին մնացել է սահմանի վրա: Հենա սարի գլխին կանգնած են»,- ասաց նա:

Ի պատասխան Փաշինյանն արձագանքեց. «Երևի մի օր գամ, խոսենք առանց կամեռաների, տեսնենք՝ դուք ինչ եք մտածում: Սահմանային ճշգրտումներ են եղել, մի տեղ վերցրել են, մի տեղ տվել են: Ոնց որ մեր երկրի շահերից բխում է, այդպես էլ պետք է անենք: Բայց ես կարծում եմ, որ պետք է սահմանների դեմարկացիա արվի, որ էդ խնդիրները չլինեն: Դա շատ բարդ ու ճակատագրական հարց է»: