ՌԴ փոխարտգործնախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Արցախի հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն այսօր՝ հունիսի 11-ին, հանդիպել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևիի հետ։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը, զրույցի ընթացքում մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում, ինչպես նաև ԱՊՀ տարածքում առկա այլ արդիական հարցերի շուրջ: