Արևմուտքը Հայաստանում նախապատրաստում է արյունահեղության, քաղաքացիական բախումների հատուկ օպերացիա (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

Հաղորդման հյուրի հետ անդրադարձանք երկու օր առաջ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության բովանդակությանը, որը տարաբնույթ մեկնաբանությունների արժանացավ։ Հայկ Այվազյանը իր մեկնաբանությունը ներկայացրեց՝ ասելով, որ Փաշինյանը հերթական մանիպուլյացիայով Ռուսաստանին մեղադրել է ապրիլյան պատերազմը և վերջին արցախյան պատերազմը հրահրելու մեջ։

Կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե Փաշինյանը Ռուսաստանի թողտվությամբ է Հայաստանում ստանձնել իշխանությունը և օգտագործում են իրենց նպատակների համար, մեկ այլ վարկածով էլ՝ հենց Ռուսաստանն է ներդրել Փաշինյանին Հայաստանում։ Հայկ Այվազյանն այդ պնդումները անհեթեթություն համարեց, ասելով, որ բազմաթիվ փաստերով հնարավոր է ապացուցել, որ Փաշինյանն ու իր թիմը Հայաստանում Արևմուտքի և Թուրքայի շահերից բխող քաղաքականություն են իրականացնում, ինչն ամենևին ձեռնտու չէ Ռուսաստանին։

Անդրադարձանք Հայաստանի աշխարհաքաղաքական բևեռի փոփոխության մասնակից ուժերին, ովքե՞ր են նրանք և ի՞նչ մեթոդներով են փորձում հայ հասարակության շրջանում հակառուսական տրամադրություններ սերմանել։

Մանրամասները՝ տեսանյութում