Նիկոլականները քվեարկության գնալու են մինչև կեսօր, հետո ինչ-որ բան են հրահրելու. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնական գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը LIVEnews.am կայքի լրագրողի հարցին, թե ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ քաղաքացիական բախումներ են լինելու, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ միայն նա է խոսում վենդետաների և վրեժխնդրության մասին, մինչդեռ ընդդիմադիր ուժերը քարոզում են բացառապես համերաշխություն և միասնականություն, Արմեն Աշոտյանը արձագանքեց, որ սատանայի մտքերը դժվար է կարդալ, պարզապես չպետք է տրվել սատանայի գայթակղությանը․ «Տեխնոլոգիաները կարող են լինել շատ տարբեր, օրինակ ես ինֆորմացիա ունեմ՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իր վարչական ռեսուրսներով ապահովվող էլեկտորատին տանել մինչև օրվա առաջին կեսը։ Այսինքն՝ նիկոլականները քվեարկության գնալու են մինչև կեսօր, հետո ինչ-որ բան է հրահրվելու ․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում