Նիկոլ, չե՞ս սատկում, որ մեր զինվորի մասին նման օրինակներ ես բերում՝ «կոնֆետ շպրտել», «ճանկռել». Սերժ Սարգսյան

Նիկոլ, չե՞ս սատկում, որ մեր զինվորի մասին նման օրինակներ ես բերում՝ «կոնֆետ շպրտել», «ճանկռել» և այլն։

Այս մասին Կապանում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ինչպե՞ս կարելի է խոսել այն զինվորի մասին, ով տարիներ շարունակ բարձր պատասխանատվությամբ ծառայություն է կրել, հայրենիք պահել, մեզ հպարտություն պարգևել։

Ես այս թեմաների մասին չեմ կարողանում առանց էմոցիաների խոսել, քանի որ խոսքը մեր բանակի, մեր զինվորի, սպայի մասին է»,- ասաց նախագահը։

 

Մանրամասն՝ տեսանյութում