Այդ տղաները ադրբեջանի գերիները չեն, Փաշինյանի գերիներն են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հանրային սննդի ոլորտի փորձագետ, «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Աշոտ Բարսեղյանը։

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկացրել է, որ կիսում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները նախընտրական շրջանում հայաստանյան քաղաքական գործիչների կողմից օգտագործվող բռնություն ու ատելություն պարունակող խոսքի հետ կապված:  Freedom House-ի բնորոշմամբ՝ դա նպաստում է կործանարար բևեռայնացմանն ու ատելության խոսքի տարածմանը, քանի դեռ Հայաստանը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղի պատերազմից ու պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրություններին: Մարդու իրավունքների պաշտպանն էլ իր հերթին այսօր կրկին կոչ է արել բոլոր կուսակցություններին զերծ մնալ բռնության ու ատելության հռետորաբանությունից։ Աշոտ Բարսեղյանից հետաքրքրվեցինք, թե նա ինչպե՞ս է գնահատում քարոզարշավի ընթացքը, մասնակիցների հռետորաբանությունը։ Նա հավաստեց, որ ՔՊ-ը Փաշինյանի ղեկավարությամբ օրեցօր զրկվում է անցողիկ ձայներ հավաքելու հնարավորությունից։

Ըստ նրա՝ այսօր ընտրությունների մասնակից քաղաքական ուժերն ու դաշինքները պետք է զբաղվեն հզոր, զարգացած Հայաստանի իրենց ծրագրերն ու դրանց իրագործման հնարավորությունները ներկայացնելով, ոչ թե հանրությանը շոուներով կերակրելով, միայն այդպես մենք առողջ պետություն կկառուցենք։

Արթուր Բարսեղյանի հետ խոսեցինք «Հայաստան» դաշինքի ծրագրում ներկայացված բարեփոխություններից տնտեսության, քաղհասարակության ձևավորման ոլորտներում։ Ի՞նչն է դրվելու տնտեսության զարգացման առանցքում՝ զբոսաշրջության զարգացումը, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը։ Այսօր Հայաստանը գրավիչ չէ օտարերկրյա ներդրումների համար։ Ռոբերտ Քոչարյանը սակայն խոստանում է իշխանության գալու դեպքում մեծ ներդրումային հոսք ապահովել դեպի Հայաստան։ Ի՞նչ միջոցներով է դա արվելու։

Մանրամասները՝ տեսանյութում