Արդեն հոկտեմբերի 19-ին նրան ուղիղ հարցրել եմ , թե ի՞նչ առաջարկներ են դրված սեղանին․ նա ասել է՝ 5 պլյուս 2

Կապիտուլյանտ, հարցերիս պատասխանը տուր, այլ ոչ թե «լոլոներ» պատմի։

2020-ի հոկտեմբերի 12-ին ապագա կապիտուլյանտին հստակ ասել եմ, որ մեր բանակցային /հայանպաստ/ ժառանգությունից բողոքելու փոխարեն՝ ավելի լավ է մտածի, թե  ինքն իր հաջորդին ի՞նչ է ժառանգելու։

Արդեն հոկտեմբերի 19-ին նրան ուղիղ հարցրել եմ , թե ի՞նչ առաջարկներ են դրված սեղանին։

Նա ասել է՝ 5 պլյուս 2: Կրկնում եմ ՝դա եղել է հոկտեմբերի 19-ին։

Այսինքն՝ նույնիսկ 2020-ի հոկտեմբերի 19-ի դրությամբ Շուշիի, Հադրութի և նախկին ԼՂԻՄ տարածքի խնդիր դրված չի եղել /կապիտուլյանտի պնդմամբ/:

Ի՞նչ է տեղի ունենում դրանից հետո։

Պուտինի հարցազրույցից պարզ է դառնում, որ հողատուն հոկտեմբերի 19-20-ին մերժում է պատերազմը դադարեցնելու առաջարկը, որտեղ, կրկնում եմ, Շուշիի ու Հադրութի մասին խոսք չի եղել։

Հոկտեմբերի 19-ից հետո՝ կապիտուլյանտի ինքն իրեն «գժի տեղ դնելու» պատճառով մենք հազարավոր նոր զոհեր ,անհետ կորածներ ու գերիներ ենք ունենում, կորցնում ենք Արցախի 75 տոկոսը։

Հարց կապիտուլյանտին։

Քո իսկ պնդմամբ 2020-ի հոկտեմբերի 19-ի դրությամբ քեզ առաջարկվել է բացառապես 5 պլյուս 2 տարբերակը, քո իսկ պնդմամբ հոկտեմբերի 19-ի դրությամբ մենք հաղթելու որևէ շանս չունեինք։

Ինչո՞ւ հոկտեմբերի 19-20-ին մերժեցիր Պուտինի առաջարկն ու չստորագրեցիր պատերազմը դադարեցնելու փաստաթուղթը։

Ինչո՞ւ հազարավոր նոր նահատակների «տարար մահի բերան» ու դարձար Արցախի մեծ մասը հանձնած կապիտուլյանտ։

Սրանց պատասխանը տուր, այլ ոչ թե «լոլոներ» պատմի։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից