Դրդապատճառները ձեզ հայտնի են․ ԱԳՆ միակ փոխնախարարը՝ հրաժարականների մասին

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արտաքին գործերի նախարարությունում մնացած միակ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ խոսեց ԱԳՆ-ի աշխատանքի մասին՝ խորհուրդ տալով հիմքում տեսեք ինստիտուտցիոնալ աշխատանքը։

Ինչ վերաբերում է փոխնախարարի հրաժարականների դիմումներին, ապա նա ասաց. «Ձեզ դրդապատճառները հայտնի են»:

Նա նշեց, որ իր դիմումը հետ չի վերցրել, սակայն թե ինչու չընդունվեց, կոչ արեց հարցը հասցեագրել  կառավարությանը: «Ձեզ հայտնի է, որ բոլոր փոխնախարարները տվել են ազատման դիմումներ, որոնք այս պահին բավարարվել է մասնակի»,-ասաց նա:

Հարցին, թե դա կապ ունի՞ այն փաստաթղթի հետ, որի մասին Փաշինյանն ասել էր, թե ստորագրելու է, նա պատասխանեց. «Ընդհանուր պետք է դիտարկել այս վիճակում արտգործանարարության դերակատարումը և ֆունկցիաները: ԱԳՆ-ը 25-30 տարվա ընթացքում աշխատել է և շարունակում է աշխատել հօգուտ մեր ազգային շահերի իրականացման»:

Հարցին, թե ի վերջո  հրաժարականի պատճառը ո՞րն է, նա պատասխանեց. «Նույն դրդապատճառով, ինչ բոլոր գրոծընկերները, մենք ասել ենք, որ ընդհանուր առմամբ արտաքին գործերի նախարարությունը պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա արտաքին քաղաքականությունում»,-ասաց նա: