Հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ

Կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների վճարման գործընթացում փոփոխություն է իրականացվում։ Սկսած վերոնշյալ ժամկետից՝ դրանք կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով:

Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուներն ու նպաստառուներն, ովքեր կարող են ընտրել վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ:

Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվումը կիրականացվի կանխիկ եղանակով: