Թիրախում են հայտնվելու բոլոր նրանք, ովքեր սրանց քաղաքական հրահանգները չեն կատարում, տեղերում Փաշինյանի համար «մասովկա» չեն ապահովում

Զորամասերի հրամանատարներին, տարբեր բարձրաստիճան զինվորականներին քաղաքական դրդապատճառներով զբաղեցրած պաշտոններից, ծառայությունից ազատելն ամբողջությամբ տեղավորվում է Վաղարշակ Հարությունյան-Անդրանիկ Քոչարյան գծի շրջանակներում։

Թիրախում են հայտնվելու բոլոր նրանք, ովքեր սրանց քաղաքական հրահանգները չեն կատարում, տեղերում Փաշինյանի համար «մասովկա» չեն ապահովում։

Դրան հակառակ խրախուսվում են ծառայության ժամերին, քաղաքացիական հագուստով, «լայն մասսաների» դեր կատարող տարբեր ուժայիններ և նրանց ենթակա անձնակազմ, այդ թվում՝ ռազմական ոստիկանության աշխատակիցներ ներգրավելու նախաձեռնությունները։

Հեռու մնացեք զինվորականներից, չափներդ վաղուց անցել եք, իսկ կարմիր գծերը բազմակի անգամ հատել։

Պարոնայք սպաներ, գլուխներդ բարձր պահեք, լավ գիտեմ, թե ինչ է ձեզանից շատերի համար պատիվն ու արժանապատվությունը ու գիտեմ, թե դա պաշտպանելու համար ինչի եք պատրաստ։

#Պատիվունեմ

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից