Ովքե՞ր են պատասխանատու զոհվածների դիերի խոշտանգումների համար (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Արժանապատիվ բուժաշխատողների միության նախագահ», ՁԻԱՀ-ի նախկին կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Տուբերկուլոզի ազգային կենտրոնի Աբովյանի մասնաճյուղի նկուղում տեղակայված «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դիահերձարանում վերջերս ամկահարույց և հասարակության վրդովմունքին արժանացած դեպքի մասին, պատերազմի ժամանակ զոհվածների դիերը գրեթե յոթ ամիս ծնողներից ու հարազատներից գաղտնի պահվել էին այդ նկուղում ոչ պատշաճ պայմաններում և ծնողներից գաղտնի, մինչդեռ կառավարության պատասխանատու անդամներն ամեն ինչ արեցին պատասխանատվությունն իրենցից թոթափելու և այլ մեղավորների նշանակելու համար։

Մասնավորապես Սամվել Գրիգորյանն անդրադարձավ երկրորդ գենետիկական անալիզատոր (սեկվենատոր) գնելու թեմային՝ ասելով, որ կառավարության ղեկավարի գլխավորությամբ այդ թեման շահարկվում է և մանիպուլացվում՝ հանրությունից թաքցնելով ճշմարտությունն այն մասին, որ ՀՀ-ում նմանատիպ սարք եղել է և երկրորդ սարք գնելու անհրաժեշտություն ամենևին չի եղել։ Ինչո՞ւ են առողջապահության նախարարությունը և վարչապետի պաշտոնակատարը ստում, ի՞նչ նպատակով է գնվել երկրորդ ԴՆԹ անալիզի համար նախատեսված սարքը, ինչո՞ւ է ԱՆ-ը թաքցնում դրա ձեռքբերման արժեքը։

Հաղորդման հյուրը խոսեց նաև դեռ նախորդ տարի Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած հինգ բժիշկների խմբի մասին, որոնց այցելության նպատակների մասին LIVEnews-ը հարցում էր ուղարկել թե ԱՆ, թե ԱՀԿ և ստացել խուսափողական պատասխաններ։

Մանրամասները՝ տեսանյութում