«Դու ստահակ ես», դու փոքրիկ Արփիին էլ կհանձնես ադրբեջանցիներին…

Վարչապետի ԱՆԿԱՐՈՂ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով 7 ամիս շարունակ ոչ միայն չի կարողանում լուծել գերիների հարցը, այլ նույնիսկ վախենում է իր աուդիտորիայից դուրս բարձրաձայնել այդ մասին, աֆեկտիվ վիճակում, միգուցե հարբած, վերջին ճիգերով փորձելով բանեցնել իր պոպուլիզմի մնացորդները, անպատասխանատու հայտարարում է՝ «Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու, մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով։ Բայց ես ուզում եմ, որ հանկարծ չմտածեք, թե ՍԱ ՄԻԱԿ ԳՈՐԾԻՔՆ Է ԿԱՄ ՀՈՒՍԱՀԱՏ ՔԱՅԼ Է մեր գերիների խնդիրը լուծելու համար…»

Այո Նիկոլ Փաշինյան, «ԴՈՒ ՍՏԱՀԱԿ ԵՍ…» Դու դա կանես՝ «Հանուն ավելի լավ ծառայողական մեքենայի, հանուն ավելի լավ կաբինետի, հանուն ավելի մեծ, բայց ավելի շինծու հեղինակության, ավելի մեծ, բայց ավելի շինծու հպարտության», դու փոքրիկ Արփիին էլ կհանձնես ադրբեջանցիներին։ Եվ դու դրա մասին ասել ես դեռևս մինչև 2018 թվականի բռնի հեղաշրջումը։ Ուղղակի մեկ հռետորական հարց՝ համարում ես, որ Քեզ համար ոչ մի արժեք չներկայացնող Աշոտիկն այնքան արժևոր է, որ ադրբեջանցիները կփոխանակեն մեր հերոսներից գեթ մեկի հե՞տ…

Մեջբերում Նիկոլ Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» գրքից։

«- Հայրիկ, դու վախկո՞տ ես:

– Բայց, որդիս, ես վախենում եմ քե՛զ կորցնել…

– Սուտ է. դու վախենում ես կորցնել քո ծառայողական ավտոմեքենան, դու վախենում ես կորցնել քո կաբինետը, քո շինծու հպարտությունը, քո շինծու հեղինակությունը: Մի՞թե դու ոչինչ չես հասկացել, հայրիկ: Մի՞թե դու ոչինչ չես հասկացել քո մահճակալի մոտ դրված Աստվածաշնչի ընթերցումից. Աբրահամը իր որդի Իսահակին դրեց զոհասեղանին եւ այդպիսով` միայն այդպիսով փրկեց նրան:

– Քեզ դնել զոհասեղանի՞ն: Բայց մի՞թե ես դա չեմ անի ընդամենը հանուն ավելի լավ ծառայողական մեքենայի, հանուն ավելի լավ կաբինետի, հանուն ավելի մեծ, բայց ավելի շինծու հեղինակության, ավելի մեծ, բայց ավելի շինծու հպարտության:

– Հայրիկ, դու ստահա՞կ ես»։

P.S.1943 թվականի փետրվարի կեսերն էր… Եվ մինչև ապրիլի 14-ը դեռ կար երկու ամիս, երբ հաղորդագրություն կստացվեր, որ Ստալինի որդին՝ Իոսիֆ Ջուղաշվիլին, «Զեքսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարի «Ա» ճամբարում, գնդակահարվել է փախուստի փորձի ժամանակ։ Հենց այդ ժամանակ էր, որ ֆելդմարշալ Պաուլուսի կինը դիմել էր Ադոլֆ Հիտլերին, խնդրելով փոխանակել իր ամուսնուն Ստալինի որդու հետ։ Սակայն պատմաբաններն ասում են, որ Հիտլերը այդ առաջարկությունից հրաժարվել է, իսկ Ստալինը ասել՝ «Ես զինվորին՝ ֆելդմարշալի հետ չեմ փոխում»։

#ՀԱՅԱՍՏԱՆ_դաշինք

#ԿՐԵԼՈւ_ԵՆՔ

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջում