Ռուսաստանից երեխես եկել է, որ որ քեզի դիմավորի, «վարչապետ» ճվա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 9-ին, այցելել է Շիրակի մարզ: Ճանապարհին նա, ճիշտ է, անսպասելի կանգ առավ Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքում, բայց քաղաքացիները հասցրին աղուհացով դիմավորել։

Քաղաքացիներից մեկը խնդրեց, որ թոռը նկարվի Փաշինյանի հետ: «Ռուսաստանից երեխես եկել է, որ քեզի դիմավորի, վարչապետ» ճվա»,– ասաց նա:

Բնակիչները նշեցին, որ գյուղի ամենամեծ խնդիրներից մեկը մանկապարտեզ չունենալն է: Փաշինյանը խոստացավ, որ մանկապարտեզի կառուցման հարցը շատ արագ կլուծեն, որից հետո մնացյալ ծախսերը համայնքը պետք է հոգա: «Պայմանավորվում ենք, որ մանկապարտեզը ամեն ինչով, գույքով-բանով կառուցվում է, հանձնվում է գյուղին, գյուղը էդ պահից սկսած՝ կոմունալ ծախսերը, դաստիարակների աշխատավարձ, սպասարկման ծախսեր կատարում է»,-ասաց նա: