Այսօր գերեվարված հայ զինծառայողը վերադարձվել է
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այսօր գերեվարված հայ զինծառայող Արթուր Քաթանյանը արդեն վերադարձվել է հայկական կողմին։ Հաղորդվում է, որ զինծառայողի ազատ արձակման շուրջ առավոտից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարել գեներալ Մուրադովը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել էր Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։