Ես դրան՝ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Ես այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս․ կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ ես այնպիսի փաստեր կհրապարակեմ իր  և իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա։

Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր հասցեին Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին։

«Երկար տարիներ նրանք այդ կեղծ լուրը տարածում էին, և ես այն ժամանակ անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանել՝ հաշվի առնելով, որ ես նախագահ էի, մեր անվտանգության ծառայությունները ինձ էին ենթարկվում, և պիտի ասեին՝ այդ ամբողջ ինֆորմացիան պահում են և այլն։ Նա «ղալաթ է անում», եթե նման բան է ասում, դուք տեսել եք, թե ինչպես է ասում՝ եթե-ներով։ Ես հիմա իրան ասում եմ, եթե ինքը արածեր, կարո՞ղ է ավելի խելոք մտքեր արտահայտեր։ Այսինքն ինչի՞ մասին է խոսքը։  Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին,  իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»,- ասաց երրորդ նախագահը։