ԲՀԿ-ը նախընտրական հանդիպումները կշարունակի Գեղարքունիքի մարզում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական հանդիպումները կշարունակի Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ կուսակցությունը։ «Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ,

Քարոզարշավի երկրորդ օրը՝ հունիսի 8-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական հանդիպումները կշարունակի Գեղարքունիքի մարզում:

Կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անձամբ կներկայացնի ծրագրային դրույթներն ու մեր երկրին նետված մարտահրավերների լուծման ճանապարհները:

16:00 Գավառ՝ կենտրոնական հրապարակ»,- գրված է հայտարարության մեջ:

#անվտանգ_հայրենիք #հզոր_պետություն

#ԲՀԿ14